For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Գայլն ու յոթ ուլիկները.

Գայլն ու յոթ ուլիկները

Գայլն ու յոթ ուլիկները
գերմ.՝ Der Wolf und die sieben jungen Geißlein
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակԳրիմ եղբայրներ, Յակոբ Գրիմ և Վիլհելմ Գրիմ
Բնագիր լեզուգերմաներեն
Հրատարակվել է1812
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/jacob-grimm_wilhelm-grimm/household-tales/margaret-hunt/text/the-wolf-and-the-seven-little-kids
 The Wolf and the Seven Young Kids

«Գայլն ու յոթ ուլիկները» (գերմ.՝ Der Wolf und die sieben jungen Geißlein), Գրիմ եղբայրների հեքիաթը, հրատարակվել է 1812-1815 թվականների հեքիաթների շարքում։ Ըստ Աարնե-Թոմփսոնի հեքիաթային սյուժեների դասակարգման ցուցանիշի՝ զբաղեցնում է 123 համարը[1]։

Մայր այծն իր ուլիկներին խրատում է զգուշանալ մոտակայքում թափառող գայլից ու գնում է անտառ՝ կեր բերելու։ Գայլը, օգտվելով հարմար առիթից, թակում է այծի տան դուռն ու հայտարարում, որ նրանց մայրն է։ Ուլիկները պատասխանում են, որ իրենց մոր ձայնը նուրբ է, իսկ նրանը հաստ է ու կոշտ։ Գայլը մի կտոր կավիճ է ուտում, որպեսզի ձայնը բարակի։ Մեկ այլ տարբերակում դարբինը գայլի համար երգեցիկ կոկորդ է կռում։ Բայց ուլիկները նորից նրան ներս չեն թողնում. իրենց մոր թաթերը սպիտակ են, իսկ նրանը սև էին, ինչպես գայլինը։ Գայլը գնում է ջրաղաց և ձեռքերը թաթախում ալյուրի մեջ։ Ուլիկները գայլին ներս են թողնում, և վերջինս անմիջապես ուտում է նրանց բոլորին, բացի ամենափոքրից, որ թաքնվել էր վառարանի մեջ, իսկ ըստ անգլերեն տարբերակի՝ ժամացույցի մեջ։

Հերմեն Ֆոգելի նկարազարդումը

Վերադառնալով տուն՝ մայր այծը տեսնում է գայլի կատարած ավերածություններն և թաքնված ուլիկին, որը նրան պատմում է պատահածի մասին։ Այծը գնում է գայլի ետևից և նրան գտնում ծառի տակ քնած, իսկ նրա փորի մեջ ինչ-որ բաներ էին շարժվում։ Մայր այծը կտրում է գայլի փորը, որտեղից անվնաս դուրս են գալիս 6 ուլիկները, այնուհետև փորի մեջ քար է լցնում։ Հաջորդ առավոտ այծը հանդիպում է գայլին և խորհուրդ տալիս խարույկի վրա ցատկելով մրցել, այծը ցատկում է, գայլը նույնպես ցատկում է, բայց քարերը նրան ցած են քաշում։ Գայլն այրվում է։ Մեկ այլ տարբերակում, գայլն արթնանում է և ուզում է ջուր խմել։ Գնում է ջրհորի մոտ, կռանում, որ ջուր խմի, բայց ծանրությունից ընկնում է ջուրն ու խեղդվում։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գայլն ու յոթ ուլիկները (1957) − Պյոտր Նոսովի մուլտֆիլմը
  • Գայլն ու յոթ ուլիկները նոր ձևով (1975) − Լեոնիդ Արիստովի տիկնիկային, երաժշտական մուլտֆիլմը
  • Մայրիկ (1976) − Էլիզաբետա Բոստանի երաժշտական ֆիլմը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայլն ու յոթ ուլիկները» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Գայլն ու յոթ ուլիկները
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?