For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Բարասինգա.

Բարասինգա

Բարասինգա
Բարասինգա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Ընտանիք Եղջերուներ
Լատիներեն անվանում
Cervus duvaucelii
Հատուկ պահպանություն
Խոցելի տեսակ
Խոցելի տեսակ
IUCN 3.1 Vulnerable : ???
Արեալ
պատկեր

Բարասինգա[1] (լատին․՝ Cervus duvaucelii), եղջերուների ընտանիքից կաթնասուններ։ Անվանումը տրվել է ի պատիվ ֆրանսիացի բնագետ Ալֆրեդ Դուվասելի (ֆր.՝ Alfred Duvaucel) (1793-1824)[2]: «Բարասինգա» բառը նշանակում է «Տասներկու եղջյուրներով եղջերու»։ Սովորաբար բարասինգաները ունենում են 10-14, երբեմն նաև 20 եղջյուր։

Արտաքին տեսքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարասինգան հնդկական եղջերուից համեմատաբար փոքր է։ Հասուն արուի մարմնի երկարությունը 135 սմ է, քաշը 170-180 կգ։ Եղջյուրների երկարությունը 75 սմ է, բարասինգների ամենաերկար եղջյուրը հասել է 140 սմ-ի։ Այս եղջերուները ունեն ոչ այնքան փարթամ, բաց շագանակագույն մորթի։ Արուն սովորաբար ավելի մուգ գույնի մորթի ունի, քան էգը։ Ամռանը բարասինգներն ավելի բաց գույն ունեն, քան ձմռանը։ Որոշները իրենց մարմնի վրա ունեն տարբերվող գունավորում ստացած հատվածներ։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարասինգաները հանդիպում են Հնդկաստանի հյուսիսային, կենտրոնական և արևելյան հատվածներում, ամբողջ Պակիստանի տարածքում և Բանգլադեշում, ինչպես նաև Նեպալի հարավում և Իրանի արևելքում։

Բարասինգաները միշտ բնակվում են ճահճային տարածքներում և մարգագետիններում։ Նրա սմբակները հնարավորություն են տալիս նրան տեղաարժվել ճահճային տարածքներուվ։ Բարասինգան սկսում է արածել առավոտյան և երեկոյան, ցերեկը և գիշերը նա հանգստանում է՝ ուշադիր հետևելով շրջապատին։ Բարասինգաների լսողությունը այնքան էլ լավը չէ, փոխարենը օժտված են յուրահատուկ հոտառությամբ։ Զգալով վտանգը բարասինգները անսովոր ձևով բարձր ձայն են հանում՝ շեղելով մյուս եղջերուների ուշադրությունը և սկսում են վազել։

Բարասինգները սնվում են խոտով։

Բարասինգաները շատ արագ են բազմանում։ Զարգացման գործընթացը արուների մոտ սկսվում է դեկտեմբերի վերջին, երբ եղջյուրները լրիվ աճած են լինում։ Լուսաբացին և մթնշաղին արուները սկսում են շարժվել և բարձր ձայներ արձակել՝ գրավելով էգերի ուշադրությունը և վախեցնելով մյուս արուներին։

Սովորաբար արուները եղջյուրները ցցում են խոտերով, որպեսզի ավելի մեծ ուշադրություն գրավեն։ Որքան շատ է լինում «հարդարանքը», այքան ավելի շատ ուշադրություն են գրավում։ Մինչ ձագի ծնունդը էգը հեռանում է խմբից և գնում այնտեղ, ուր կան ավելի բարձր խոտեր։ Ծննդաբերությունից հետո էգերը մնում են ձագերի կողքին այնքան, քանի դեռ նրանք չեն ուժեղացել։ Ձագերը հավաքվում են խմբերով, որոնք կոչվում են «դպրոցներ»։ Յուրաքանչյուր այդպիսի խմբում հանդիպում են 40-50 ձագ։

Բարասինգաների միակ և ամենավտանավոր թշնամին վագրերն են։

Բարասինգան և մարդը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում բարասինգաները Հնդկաստանում հանդիպում էին մեծ թվով։ 1955 թվականին Կորբետ ազգային այգում նրանց թվաքանակը հասնում էր 5000-ի։ Բայց մոտակա ժամանակներում տեղի ունեցան ճահիճների վերացում, որի հետևանքով կենդանիների թիվը կրճատվեց։ Բացի դրանից պարզվեց, որ բարասինգաների միսը բավական համեղ է, եղջյուրներից կարելի է պատրաստել ալյուր, որը հնդկական ավանդույթների բուժումների համաձայն կրծքավանդակի հիվանդության բուժման համար մեծ դեր ունի։ Հաջորդ առիթը դա ևս ճահճային տարածքների վերացումն էր, այս անգամ տարածքը հասնում էր 12 կմ²-ու։

Մինչ 1965 թվականը այստեղ հնարավոր էր հանդիպել 700-800 բարասինգա, սակայն այստեղ նույնպես տեղի ունեցան տարածքային փոփոխություններ։ Հետագայում բարասինգաները փախան Դուդհավի անտառային տարածք, որը փրկեց նրանց լիովին վերացումից։ 1969 թվականին այստեղ նրանց թվաքանակը հասավ 500-ի։ 1981 թվականին բարասինգաների թվաքանակը աճեց և հասավ 2000-ի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Սոկոլով, կենդանիների միջազգային անունների հնգալեզու բառարան
  2. Bo Beolens, Michael Watkins, and Mike Grayson The eponym dictionary of mammals. - Baltimore: The Johns Hopkins University Press, 2009. - P. 118. - 574 p
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված:
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարասինգա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարասինգա» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Բարասինգա
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?