For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Բաուհաուզ.

Բաուհաուզ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաուհաուզ (այլ կիրառումներ)
Բաուհաուս
Bauhaus*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Դպրոցի մասնաշենքը
(Դեսսաու)
Երկիր Գերմանիա Գերմանիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ (ii)(iv)(vi)
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1996  (20-րդ նստաշրջան)
Համար 729
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Բաուհաուս (գերմ.՝ Bauhaus), լրիվ անվանումը՝ Շինարարության գեղարվեստական ձևաստեղծման բարձրագույն դպրոց (Hochschule für Bau und Gestaltung), ուսումնական հաստատություն և ճարտարապետագեղարվեստական միություն էր Գերմանիայում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 729
ռուս..անգլ..ֆր.

Բաուհաուս դպրոցը հիմնվել է Վայմարում 1919 թվականի ապրիլի 25- ին, Սաքսոնա- Վայմարյան կերպարվեստի բարձրագույն դպրոցի և Անրի Վան դե Վելդեի հիմնած Սաքսոնա- Վայմարյան կիրառարական արվեստի դպրոցի միավորման արդյունքում։ Հիմնարկը ղեկավարեց բեռլինյան երիտասարդ ճարտարապետ Վալտեր Գրոպիուսը։ Ոսանողներին և դասախոսներին միավորում էին նորարական մոտեցումը արվեստին և ձախ հայացքները։ Բաուհաուզի ղեկավարները ելնելով ֆունկցիոնալիզմի գեղագիտությունից, նպատակադրվել էին մշակել պլաստիկ արվեստների ձևաստեղծման «ընդհանրացված սկզբունքներ»։ 1925 թվականից Վայմարի իշխանությունը դադարեցնում է Բաուհաուզի ֆինանսավուրումը և դպրոցը տեղափոխվում է Դեսսաու։ 1919 - 1928 թ. թ. Բաուհաուզի ղեկավարը Վալտեր Գրոպիուսն էր, նրան փոխարինեց Հաննես Մեյերը, իսկ 1930- ից ղեկավարությունը ըստանձնեց Լյուդվիգ Միս վան դեր Ռոէն։ Նրանցից բացի դասավանդում էին մի շարք առաջատար ճարտարապետներ և ավանգարդիստ նկարիչներ՝ Ի. Իտտենը, Պ. Կլեեն, Վ. Կանդինսկին, Լ. Ֆեյնինգերը և ուրիշները։

1933 թվականին նացիստական կառավարությունը, որ դեռ 1920 թվականներից ելույթ էր ունենում Բաուհաուզի դեմ, լուծարեց դպրոցը։

Գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաուհաուզում ուսումնական մեթոդի հիմքը գործնական աշխատանքն էր նախագծային և արտադրական արվեստանոցներում, ուսումնավարժական աշխատանքների հետ մեկտեղ ստեղծվում էին նախագծեր (օրինակ՝ բնակելի տան տիպային նախագիծ), դեկորատիվ, գեղանկարչության, պլաստիկայի արդյունաբերական մասսայական արտադրանքի նմուշներ (կահույք, լուսամփոփներ, կտորեղեն և այլն)։ 20-րդ դարի գեղարվեստական ձևաստեղծման կազմավորման, ճարտարապետության մեջ ռացիոնալիզմի սկզբունքների հաստատման հարցում Բաուհաուզը որոշակի դեր է կատարել։ Կերպարվեստի բնագավառում Բաուհաուզը համաշխարհային ձևապաշտական սկզբունքների կենտրոնն էր։ Դպրոցում հրատարակվում էր համանուն ամսագիր (Bauhaus) և Բաուհաուզի գրքերի շարք՝ «Bauhausbücher»։

Արդյունաբերական և բնակելի զանգվածների նախագծման հարցերում ֆունկցիոնալիստները ձգտում էին հասնել դրանց առավել ռացիոնալ տեղաբաշխմանը և խնայողական նախագծմանը։ Առաջին պլան էին մղվում ինժեներական տեխնիկական սկզբունքները և շենքի հստակ արտահայտված կոնստրուկտիվ կմախքը։ Բնորոշ օրինակ է Վալտեր Գրոպիուսի նախագծով Դասաուում կառուցված Բաուհաուզի շենքը (1925-1926)։ Այն բաղկացած է երկրաչափական կանոնավոր ձևի տարբեր կորպուսներից, որոնց արտաքին տեսքում հստակորեն արտահայտվում է յուրաքանչյուրի դերը։ Հարթ բետոնե պատերի և հորիզոնական հոծ կտրվածքների տեսքով հսկա պատուհանների հակադրությունները, ամեն տեսակ դեկորատիվ մանրամասների բացակայությունը, ճարտարապետական կերպարանքի ծայրաստիճան լակոնականությունն, այսպես կոչված, կոնստրուկտիվ ոճի ամենից ավելի տիպական հատկանիշներն են։ Ֆունկցիոնալ խնդիրների լուծման մեջ միակողմանի մոտեցումը հանգեցրեց ուղղագիծ ուրվագծերի երկրաչափական ձևերի աղքատության և միալարության։

Տեխնիկայի և ինժեներության դերի չափազանցումը մի շարք դեպքերում հանգեցրեց դրանց ֆետիշացմանը, տեխնիզացիայի առջև խոնարհվելուն։ Այս տեսակետից օրինակելի է տեխնիցիզմի տեսաբաններից մեկի՝ Լյուդվիգ Միս վան դեր Ռոեի գործունեությունը, որը 1945 թ.-ից հետո զարգացրեց ֆունկցիոնալիզմի որոշ գաղափարներ։ Նա մշակել է 30-40 հարկանի ապակեպատ, խորանարդաձև՝ ներսում չմասնատված տարածությամբ և շարժական միջնորմներով շենքերի տիպ։ Նրա ճարտարապետության մեջ իշխում են ապակու և պողպատի գերադասությունը, խնայողության սկզբունքը, պարզ ձևերը նուրբ մանրամասները, բայց միաժամանակ միօրինակությունն ու սխեմատիզմը։ Միօրինակությունն է որոշում համարյա բոլոր կառույցների բնույթը, որոնք նրա նախագծով են կառուցված Արևմտյան Եվրոպայի և Ամերիկայի շատ երկրներում (բնակելի տներ Չիկագոյում, 1950-ական թթ., Սիգրեմ ընկերության 22 հարկանի շենքը Նյու Յորքում, 1958)։

Բաուհաուզի հրատարակությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Staatliches Bauhaus Weimar. 1919-23», 1923 թ.
  • «Bauhausbücher» շարքը (սկսած 1925- ից);
  • Ամսագիր Bauhaus. Zeitschrift für Bau und Gestaltung (սկսած 1926- ից)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Gropius W., Idee und Aufbau des Staatlichen Bauhauses Weimar, Münch., 1923;
  • Argan G. C., W. Gropius e la Bauhaus, 2 ed., Torino, 1957

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաուհաուզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 342
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Բաուհաուզ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?