For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Աֆանասի Գրիգորև.

Աֆանասի Գրիգորև

Աֆանասի Գրիգորև
Ծնվել էհունվարի 21, 1782(1782-01-21) կամ հունվարի 10, 1782(1782-01-10)[1]
ԾննդավայրKozlovskiy Uyezd, Տամբովի նահանգ
Մահացել էմայիսի 13, 1868(1868-05-13) (86 տարեկան) կամ մայիսի 1, 1868(1868-05-01)[1] (86 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[2]
 Afanasy Grigoriev Վիքիպահեստում

Աֆանասի Գրիգորևիչ Գրիգորև (ռուս.՝ Афанасий Григорьевич Григорьев, հունվարի 21, 1782(1782-01-21) կամ հունվարի 10, 1782(1782-01-10)[1], Kozlovskiy Uyezd, Տամբովի նահանգ - մայիսի 13, 1868(1868-05-13) կամ մայիսի 1, 1868(1868-05-01)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2]), մոսկովյան ամպիր ոճի առաջատար ճարտարապետ։ Հայտնի է նրանով, որ 1812 թվականի հրդեհից հետո մասնակցել է Մոսկվայում հասարակական շենքերի վերակառուցման աշխատանքներին (Դոմենիկո Ժիլյարդիի հետ միասին), ինչպես նաև ազնվական կալվածքների նախագծմանը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆանասի Գրիգորևը ծնվել է ճորտերի ընտանիքում։ Մեծացել է Մոսկվայում, շինարարական արհեստներ սովորել Ժիլարդի ընտանեկան ընկերությունում։ Ընկերության ղեկավար Ջովանին եղել է մանկատան, այրիների տան և այլ հասարակական շենքերի հաստիքային ճարտարապետը։ Ջովաննիի որդու` Դոմենիկոյի հետ միասին Գրիգորևը սովորել է Ֆրանչեսկո Կամպորեզիի Կրեմլի շինարարական արշավախմբին կից ճարտարապետական դպրոցում։ Անձնական ազատությունը ձեռք է բերել 22 տարեկան հասակում։

1808-1847 թվականներին եղել է պետական ծառայության մեջ, սկզբում որպես ճարտարապետի օգնական, այնուհետև` Կուդրինսկայա հրապարակում գտնվող Այրիների տան շինարարության հաստիքային ճարտարապետ։ Հետագայում շարունակել է համագործակցությունը Դոմենիկո Ժիլարդիի հետ` հրդեհված շինությունների և նոր շենքերի կառուցման գործում մինչև 1832 թվականը, երբ հեռացել է Ռուսաստանից։

Գրիգորևի այդ ժամանակաշրջանի գործերի մեծ մասն իրականացվել են Ժիլյարդիի հետ համատեղ և անհնար է առանձնացնել երկու ճարտարապետներից յուրաքանչյուրի անձնական ներդրումը։ Գրիգորևը և Ժիլյարդին հանդիսանում են այնպիսի հուշարձանների համահեղինակներ, ինչպիսիք են Կուզմինկիի Սուխանովոյի ձիանոցի բակը, Սոլյանկայի հոգաբարձուների խորհրդի շենքը, Ուսաչևի դաստակերտը Զեմլյանոյ Վալում։ Բացի Ժիլյարդիի հետ համագործակցությունից, Գրիգորևն ավարտեց նաև Նիկիտսկու դարպասների մոտ կառուցվող Մեծ Համբարձման եկեղեցու շինարարությունը՝ Օսիպ Բովեի նախագծով։ Նա վերականգնեց նաև Ռազումովսկու քաղաքային դաստակերտը Գորոխովոյի դաշտում (Կազակովի փողոց)։ Հաճախ Գրիգորևին է վերագրվում Վեշնյակիի Սուրբ Երրորդության տաճարի կառուցումը, բայց ակադեմիական աղբյուրները չեն հաստատում այդ կարծիքը։ Նրա եղբայրը` ճարտարապետ Դորմիդոնտ Գրիգորևը նույնպես ճարտարապետ է եղել։ Նա ամուսնացել է երկու անգամ, առաջին կինը եղել է ճարտարապետներ Ֆյոդոր և Ալեքսանդր Շեստակովների քույրը, երկրորդը՝ Ֆեոդոր Շեստակովի այրին[3]։

Թաղված է Մոսկվայի Կալիտնիկովյան գերեզմանատանը։

  • 1810-ականներ - Ա. Խրուշչովի տունը, Պրեչիստենկա, 12/2
  • 1817-1822 - Լոպուխինի տունը (Ստանիցկիների), Պրեչիստենկա 11 (Լ. Ն. Տոլստոյի թանգարան)
  • 1819-1821 - Դոկուչաևի տունը, Մյասնիցկայա փողոց 21
  • 1820-ական թվականներ – Սուրբ Երրորդություն եկեղեցին Զվենգորոդի մերձակայքում գտնվող Երշովո գյուղում
  • 1824 - Համբարձման եկեղեցին Վագանկովսկու գերեզմանատանը
  • 1837 - Երշովոյի գլխավոր տուն-դաստակերտը
  • 1842 - Սեփական տուն, Միլյուտինսկի նրբանցք 8

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://doi.org/10.1093/gao/9781884446054.article.T034918
  2. 2,0 2,1 2,2 Григорьев Афанасий Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Белецкая Е. А. А. Григорьев. — Зодчие Москвы. — М.: Московский рабочий, 1981. — Т. 1. — С. 225. — 302 с.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Белецкая Е. А., Зомбе С. А. Афанасий Григорьевич Григорьев (1782-1868) // Архитектура СССР. М., 1939, № 5.
  • Москва. Памятники архитектуры XVIII — первой трети XIX века. М., Искусство, 1977.
  • Белецкая Е. А. А. Г. Григорьев // Зодчие Москвы. — М.: Московский рабочий, 1981. — С. 217—225. — 302 с.
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Աֆանասի Գրիգորև
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?