For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Արթյուր Ադամով.

Արթյուր Ադամով

Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթյուր Ադամով
ռուս.՝ Артур Адамян
Ծնվել էօգոստոսի 23, 1908(1908-08-23)[1][2][3][…]
ԾննդավայրԿիսլովոդսկ, Թերեքի մարզ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[4][2]
Վախճանվել էմարտի 15, 1970(1970-03-15)[5] (61 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա[2]
ԳերեզմանCimetière parisien d'Ivry[6]
Մասնագիտությունդրամատուրգ, գրող, արձակագիր, թարգմանիչ, դերասան և radio playwright
Լեզուֆրանսերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԼականալ լիցեյ
ԱմուսինԺակլին Օտրյուսո[7]
 Arthur Adamov Վիքիպահեստում

Արթյուր Ադամով (ֆր.՝ Arthur Adamov, իսկական անունը՝ Հարություն Ադամյան, օգոստոսի 23, 1908(1908-08-23)[1][2][3][…], Կիսլովոդսկ, Թերեքի մարզ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[4][2] - մարտի 15, 1970(1970-03-15)[5], Փարիզ, Ֆրանսիա[2]), ազգությամբ հայ, ֆրանսիացի արձակագիր և դրամատուրգ, աբսուրդի թատրոնի հիմնադիրներից մեկը։

Արթյուր Ադամովը ծնվել է 1908 թվականի օգոստոսի 23-ին Կիսլովոդսկում, շուշեցի նավթարդյունաբերող Սուրեն Ադամովի ընտանիքում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Ադամովների ընտանիքը մեկնում է արտասահման շրջագայության։ Պատերազմը, իսկ ապա նաև հետագա իրադարձությունները խանգարում են նրանց վերադարձին։ Երկար դեգերումներից հետո ընտանիքը, ի վերջո, հաստատվում է Ֆրանսիայում, նախ գավառում, իսկ 1924-ից՝ Փարիզում[8]։

Հետագա կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամովը ընդհատումներով սովորում է Շվեյցարիայում, Գերմանիայում ու Ֆրանսիայում։ Ապագա դրամատուրգին վիճակված էր ապրելու տարագրության բոլոր դառնություններն ու զրկանքները, որոնք էլ որոշիչ նշանակություն ունեցան նրա աշխարհայացքի ձևավորման գործում։ Եվ սյուռեալիզմի ոգով գրված առաջին բանաստեղծությունները երիտասարդ մտավորականի հոռետեսական ու անկումային տրամադրությունների արտահայտությունն էին։ 20-ականների ավարտին հարելով սյուռեալիստական ուղղությանը՝ Ադամովը բարեկամանում է Պոլ Էլուարի հետ։

30-ական թվականներին Ադամովը մասնակցում է Ֆրանսիայում գլուխ բարձրացրած ֆաշիստական խմբավորումների դեմ մղվող պայքարին։ Գերմանական օկուպացիայի տարիներին շուրջ կես տարի անցկացնում է Արժելեի համակենտրոնացման ճամբարում։ Հետագայում հրապարակված «Սոսկալի օրագիրը» (1943) և «Խոստովանություն» (1946) ինքնակենսագրական վիպակը կյանքի էին կոչված այդ շրջանի տպավորություններով։ 40-ականների ավարտը Ֆրանսիայի թատերական կյանքում նշանավորվեց ավանգարդիստական մի նոր ուղղության՝ աբսուրդի թատրոնի ստեղծմամբ։ 1953 թվականին Փարիզում ներկայացվեց ծագումով իռլանդացի Սեմյուել Բեքեթի «Գոդոյին սպասելիս» պիեսը։ Դրամատիկական այդ ստեղծագործության կենտրոնական հերոսները անհյուրընկալ ու թշնամի աշխարհում մոլորված Վլադիմիրն ու Էստրագոնն են, որոնք սպասում են Գոդոյին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 15. — ISBN 978-2-221-06888-5
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Адамов Артюр // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118500589 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. http://equipement.paris.fr/cimetiere-parisien-d-ivry-4504
  7. https://www.fnac.com/Arthur-Adamov/ia43785/bio
  8. XXդ. արտասահմանյան դրամատուրգիա, հատոր 1. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. 1983. էջ 529.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մխիթարյան Ս., Ֆրանսերենով արտահայտվող հայ արվեստագետներ, Փարիզ, 1969։
  • Թիլդյան Ն., Արթուր Ադամովի հետ, «Սովետական արվեստ», 1967, թիվ 8։
  • Ներսիսյան Լ., Արթուր Ադամովի մի փորձը, «Սովետական արվեստ», 1962, թիվ 10։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթյուր Ադամով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 66
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Արթյուր Ադամով
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?