Արամ Գազարյան
Արամ Վլադիմիրի Գազարյան | |
---|---|
Պետություն(ներ) | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 11, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Եսենտուկի |
Կոչում | Գրոսմայստեր (2002) Միջազգային վարպետ (1998) |
Առավելագույն վարկանիշ | 2532 (հուլիս 2002) |
Ներկայիս վարկանիշ | 2513 |
ՖԻԴԵ համար | 4127854 |
365chess | Aram_Gazarian |
Chesstempo համար | 70722 |
ICCF համար | 70722 |
Արամ Վլադիմիրի Գազարյան (ռուս.՝ Арам Владимирович Газарян, ապրիլի 11, 1983, Եսենտուկի, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի հայ շախմատիստ, մարզիչ և մրցավար, գրոսմայստեր (2002)։ 2006 թվականից Ստավրոպոլի երկրամասի շախմատի ֆեդերացիայի նախագահն է[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արամ Գազարյանը ծնվել է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Եսենտուկի քաղաքում։ Քաղաքի «Վերտիկալ» շախմատային դպրոցի սան է[2]։
15 տարեկանում դարձել է մինչև 18 տարեկանների Ռուսաստանի չեմպիոն՝ առավելության հասնելով Ալեքսեյ Ելիսեևի, Դմիտրի Իսակովի, Դմիտրի Կոկարևի, Սերգեյ Էրենբուրգի, Օլեգ Զուդովի, Ալեքսանդր Ալեքսեևի և Անդրեյ Դևյատկինի նկատմամբ և ոչ-ոքի խաղալով Ալեքսեյ Բելովի ու Վլադիմիր Կոսիրևի հետ։
1990-ական թվականներին Գազարյանը համարվում էր Ռուսաստանի ամենահեռանկարային շախմատիստներից մեկը՝ լինելով, փաստորեն, ինքնուս։ Այնուամենայնիվ, երիտասարդ Արամը շախմատային մեծ տաղանդով և առավելությունն իրացնելու բարձր տեխնիկայով խաղացող էր։ Նրա մասնակցությամբ Ռուսաստանի պատանեկան առաջին առաջնություններն անցնում էին Ալեքսանդր Գրիշչուկի և Դմիտրի Բացանինի հետ մրցակցությամբ։ 15 տարեկանում նա 9 հնարավորից 8 միավորով հաղթեց մինչև 18 տարեկանների առաջնությունում։ Այն ժամանակ դա նշանակալի իրադարձություն էր, որին անդրադարձավ շախմատային մամուլը։ 1998 թվականի աշխարհի առաջնությանը Գազարյանը մասնակցում էր որպես հաղթողի հավակնորդներից մեկը։ Նրա անհատական գործակիցը 2470 էր, ինչն այն ժամանակների համար շատ բարձր ցուցանիշ էր։ Արամն առաջնությունը սկսում է շատ հաջող՝ 6 հնարավորից վաստակելով 5 միավոր, սակայն հիմնական մրցակցից՝ ուկրաինացի Սերգեյ Ֆեդորչուկից կրած պարտությունից հետո չի կարողանում կենտրոնանալ և առաջնությունն ավարտում է համեստ 6 միավորով (11-ից)։ Այդ անհաջողությունը և իր տարիքային խմբի Ռուսաստանի առաջնությունում վատ ելույթը հանգեցնում են նրան, որ Արամը դադարեցնում է մասնակցությունը պատանեկան մրցաշարերին։
Արդեն գրոսմայստերի կոչում ստացած 2532 վարկանիշով Գազարյանը բաց է թողնում 2001 և 2002 թվականների մինչև 20 տարեկանների երկրի առաջնությունները։ Ստավրոպոլի երկրամասի շախմատային ղեկավարությունը, իր լավագույն խաղացողին շարք վերադարձնելու նպատակով դիմում է համարձակ քայլի և 2003 թվականին հրավիրում է Եսենտուկիում կայանալիք երկրի երիտասարդական գլխավոր մրցաշարին։ Արամը լավ է մեկնարկում և 4 միավորով (5-ից) միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Սակայն հետագայում չի դիմանում լարվածությանը և զիջում է դիրքերը։ Ավելի ուշ Արամը խոստովանում է, որ իր ապագան չէր տեսնում շախմատում. չէ՞ որ 1998 թվականին ինքը լավագույյներից մեկն էր, վարկանիշն էլ Գրիշչուկի վարկանիշին մոտ էր։ Իսկ լինել շարքային գրոսմայստեր և մասնակցել միջին կարգի շվեյցարական մրցակարգով մրցաշարերի նա չէր ցանկանում։ Վերջին անգամ մրցաշարի մասնակցել է 2011 թվականի հունիսին։
Թողնելով գործնական խաղը՝ Արամը, սակայն, վերջնականապես չհեռացավ շախմատից։ Նա երկար ժամանակ պարապում էր երախաների հետ, իսկ 2006 թվականին դարձավ Ստավրոպոլի երկրամասի շախմատի ֆեդերացիայի նախագահը[3]։
Արամ Գազարյանը ծավալում է նաև մրցավարական գործունեություն։ Նա եղել է մի շարք մրցաշարերի գլխավոր մրցավար[4]։
Մարզական արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Քաղաք | Մրցաշար | + | − | = | Արդյունք | Տեղ |
---|---|---|---|---|---|---|---|
1996 | Ուֆա | Ռուսաստանի առաջնություն (մինչև 14 տարեկաններ) | 5 | 1 | 2 | 5 9-ից | 3—9[5] |
1997 | Կազան | Ռուսաստանի առաջնություն (մինչև 16 տարեկաններ) | 5 | 2 | 2 | 6 9-ից | 6—11[6] |
1998 | Կոլոնտաևո | Ռուսաստանի առաջնություն (մինչև 18 տարեկաններ) | 7 | 2 | 0 | 8 9-ից | 1 |
1998 | Օրոպեսա դել Մար | Աշխարհի առաջնություն (մինչև 18 տարեկաններ) | 4 | 4 | 3 | 6 11-ից | 21—22[7] |
2003 | Եսենտուկի | Ռուսաստանի առաջնություն (մինչև 20 տարեկաններ) | 3 | 5 | 3 | 5½ 11-ից | 17—21[8] |
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1996 | 2310 | 2310 | 2310 | |||||||||||
1997 | 2320 | 2345 | 2345 | 2320 | ||||||||||
1998 | 2325 | 2470 | 2470 | 2325 | ||||||||||
1999 | 2488 | 2488 | 2488 | 2488 | ||||||||||
2000 | 2509 | 2502 | 2502 | 2509 | 2502 | |||||||||
2001 | 2489 | 2489 | 2489 | 2500 | 2500 | 2489 | ||||||||
2002 | 2500 | 2496 | 2532 | 2532 | 2532 | 2496 | ||||||||
2003 | 2532 | 2532 | 2516 | 2516 | 2532 | 2516 | ||||||||
2004 | 2516 | 2516 | 2516 | 2517 | 2517 | 2516 | ||||||||
2005 | 2517 | 2517 | 2517 | 2517 | 2517 | 2517 | ||||||||
2006 | 2517 | 2517 | 2517 | 2517 | 2517 | 2517 | ||||||||
2007 | 2517 | 2517 | 2517 | 2517 | 2517 | 2517 | ||||||||
2008 | 2517 | 2517 | 2517 | 2517 | 2517 | 2517 | ||||||||
2009 | 2517 | 2517 | 2517 | 2517 | 2517 | 2517 | 2517 | |||||||
2010 | 2517 | 2517 | 2517 | 2517 | 2517 | 2517 | 2517 | 2517 | ||||||
2011 | 2517 | 2517 | 2517 | 2513 | 2513 | 2513 | 2517 | 2513 | ||||||
2012 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | |||
2013 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 |
2014 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 |
2015 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 |
2016 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 |
2017 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 |
2018 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 |
2019 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 |
2020 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 |
2021 | 2513 | 2513 | 2513 | 2513 | 2513 | |||||||||
2022 | 2513 | 2513 | 2513 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ավարտվեց երկրամասի շախմատի ֆեդերացիայի նիստը
- ↑ Պատմություն և ավանդութներ
- ↑ Էլբրուսի և Բեշտաուի հովանու ներքո
- ↑ Chess Arbiter Records
- ↑ Վ. Եվելևի, Ե. Ստեպանովի, Ա. Յաշտիլովի, Ա. Պոզդնյակովի, Գ. Թենիկաշվիլու և Օ. Եսաուլկովի հետ
- ↑ Ս. Էրենբուրգի, Վ. Բաչինի, Վ. Եվելևի, Դ. Ալեքսանդրովի և Ս. Իսբուլատովի հետ
- ↑ Ե. Պերելշտեյնի հետ
- ↑ Տ. Կոսինցևայի, Դ. Երաշենկովի, Յ. Դուխինի և Պ. Պուստովի հետ
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արամ Գազարյանի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում (անգլ.)
- Արամ Գազարյանի պարտիաները (անգլ.)
- Արամ Գազարյանի անձնական քարտը 365chess.com կայքում
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.