For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հրանտ Ավետիսյան (պատմաբան).

Հրանտ Ավետիսյան (պատմաբան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Ավետիսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Ավետիսյան
Ծնվել էմարտի 10, 1927(1927-03-10)[1]
Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհոկտեմբերի 9, 2004(2004-10-09) (77 տարեկան)
Երևան, Հայաստան
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ[1] և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ (1949)[1]
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1] (1966)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Հրանտ Ալեքսանի Ավետիսյան (մարտի 10, 1927(1927-03-10)[1], Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հոկտեմբերի 9, 2004(2004-10-09), Երևան, Հայաստան), պատմաբան, հասարակական գործիչ։ Պատմական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1991), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Ավետիսյանը ծնվել է 1927 թվականի մարտի 10-ին նախկին Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր) Կարսից գաղթած ավանդական հայ ընտանիքում։ 1944 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1949 թվականին համալսարանն ավարտելուց հետո անցել է կոմերիտական, ապա 1952 թվականից՝ կուսակցական աշխատանքի։ 1954 թվականից աշխատել է Գիտությունների ազգային ակադեմիայում` սկզբում տարբեր պաշտոններ վարելով ԳԱԱ նախագահության համակարգում, իսկ 1979 թվականից ստանձնելով ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնը։ Հրանտ Ավետիսյանի թեկնածուական (1960) և դոկտորական (1966) ատենախոսությունները վերաբերում են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Անդրկովկասի և Հայաստանի ազգային և երիտասարդական շարժման պատմության ուսումնասիրությանը։ Հրատարակել է բազմաթիվ հոդվածներ Հայկական հարցի թեմայով` 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի և դրանց մասնակից հերոսների, Լեռնային Ղարաբաղը 1921 թվականին Ադրբեջանին բռնակցելու և գիտաճանաչողական ու քաղաքական մեծ հետաքրքրություն ներկայացնող այլ իրադարձությունների մասին։ 1993 թվականին ռուսերեն լույս է տեսել «Բրեստ-Լիտովսկ. ինչպես բռնակցվեցին Թուրքիային Կարսը, Արդահանը, Բաթումը» աշխատությունը, դրան հաջորդել է «Հայկական հարցը 1918 թ.» խորագրով աշխատությունը։ 1998 թվականին լույս է տեսել «Հայոց ազգային միասնության հաղթանակը» խորագրով մենագրությունը[3]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Великий Октябрь и революционная Венгрия.- Ереван: Изд-во АН АрмССР, 1989, 270 с.;
  • Брест-Литовск.- Ереван: Спюрк, 1994, 144 с.;
  • В.И. Ленин и пролетарский интернационализм в революционном молодежном движении.- Ереван: Изд-во АН АрмССР, 1979, 369 с.;
  • Բրիտանական դիվանագիտությունը և արևմտահայության խնդիրը.- Երևան։ Գիտություն, 1999, 509 էջ;
  • Գարեգին Նժդեհ 115.- Երևան։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2001, 135 էջ;
  • Գեղամ Ալեքյան.- Երևան։ Զանգակ-97, 2002, 208 էջ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 25-ին.
  3. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 25-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Հրանտ Ավետիսյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 25-ին.

ՀՀ ԳԱԱ նախագահություն, ՀՀ ԳԱԱ հումանիտար գիտությունների բաժանմունք, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ «Հրանտ Ավետիսյան», պատմաբանասիրական հանդես № 1, 2004, էջ 311-313

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 613
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Ավետիսյան (պատմաբան)» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հրանտ Ավետիսյան (պատմաբան)
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?