For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ավան (բնակավայրի տեսակ).

Ավան (բնակավայրի տեսակ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավան (այլ կիրառումներ)

Ավան անունը պատկանում է այն տեղանունների թվին, որոնք իրենց նախնական նշանակությամբ հասարակ են, բայց հետագայում դարձել են աշխարհագրական հատուկ անուն։

Ավան բառը հայերենում փոխառված է պահլավերենից։ Նա ունի «գյուղի» կամ «շենի» իմաստ։ Ի դեպ, անցյալում սովորաբար ավան են կոչվել այն բնակավայրերը, որոնք պարսպապատ չեն եղել և դրանով էլ հենց տարբերվել են քաղաքներից։ Ավան մասնիկը միացվել է մեր շատ տեղանունների։ Այդ ձևով են առաջացել Ստեփանավան, Գեղամավան, Արտավան և այլ անուններ։

Ավանը եղել է Այրարատյան նահանգի Կոտայք գավառի նշանավոր բնակավայրերից մեկը։ Նա դեռ յոթերորդ դարի սկզբում եղել է կաթողիկոսանիստ վայր։ Անցյալի հուշարձաններից նշանավոր է վեցերորդ դարի ճարտարապետական հուշարձաններից՝ Ավանի տաճարը, որը եղել է միջնադարյան հայ ճարտարապետության աչքի ընկնող կոթողներից մեկը։

Տաճարը կառուցել է հակաթոռ կաթողիկոս Հովհան Սյունականը։ Դա այն շրջանն էր, երբ Հայաստանը կրկին բաժանվեց Պարսկաստանի և Հունաստանի միջև։ Այդ ժամանակներում էր, որ Ավանում Հովհան կաթողիկոսը (519—602) հիմնեց այս տաճարը և Ավանն էլ դարձրեց կաթողիկոսանիստ վայր, ի հակադրություն Էջմիածնի կաթողիկոսարանի։ Դրա համար էլ ասում են հակաթոռ կաթողիկոս կամ քաղկեդոնական կաթողիկոսություն։ Այսինքն՝ հայ եկեղեցական օրենքով ընտրված կաթողիկոսին հակառակ։ Ավանի տաճարի նախատիպը եղել է Էջմիածնի Մայր Տաճարը։ Այդ առթիվ ճարտարապետ Թորոս Թորամանյանը գրում է՝ «Այս Հովհան կաթողիկոսը Ավանում շինեց 6-րդ դարու մեջ մի եկեղեցի, որ նմանություն էր բերում Էջմիածնին. այս նմանությունն այն ժամանակ պատշաճ էր համարվում, որովհետև Հովհանը նստում էր հակաթոռ կաթողիկոս, հակառակ Էջմիածինի, ուստի շինած կաթողիկոսական եկեղեցին ևս պիտի ունենար Էջմիածնի ավանդական ձևը, իբրև կաթողիկոսական լուսավորչական ձև»։

Ավանը իր ժամանակին եղել է շատ բազմամարդ և ընդարձակ բնակավայր, ունեցել է այլ եկեղեցիներ ու վանքեր ևս, որոնց փլատակներն են մեզ հասել, որպես լուռ վկաներ նրա անցյալի պատմության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 603
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ավան (բնակավայրի տեսակ)
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?