For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Անիծվածները.

Անիծվածները

Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Անիծվածները
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Հայկական ԽՍՀ
ԺանրՔրեական դրամա
Թվական1991 թ.
ԼեզուՀայերեն
ՌեժիսորԴմիտրի Կեսայանց
Ռ. Ժամհարյան
Սցենարի հեղինակԷդուարդ Խաչիկյան
ԴերակատարներՏիգրան Մխոյան
Արթուր Դարբինյան
Հենրիկ Մուրադյան
Լևոն Ղազարյան
Աշոտ Եդիգարյան
Արտաշես Ալեքսանյան
Ռուդոլֆ Ղևոնդյան
ՕպերատորՎլադիմիր Պապյան
Ալեքսանդր Դավթյան
ԵրաժշտությունՅուրի Հարությունյան
ԿինոընկերությունՀայֆիլմ
Տևողություն110 րոպե
ՀաջորդԱղետ
IMDbID 0417432

«Անիծվածները», 1991 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից նկարահանված քրեական դրամա ժանրի գեղարվեստական ֆիլմ։ Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Դմիտրի Կեսայանցը։

Ֆիլմը պատմում է գաղութային կյանքի, այնտեղի բարքերի և գողական հասկացությունների (պանյատ) մասին։ Ֆիլմի դեպքերը զարգանում են Խորհրդային միության վերջալույսին և Արցախյան շարժմանը զուգընթաց։

Ֆիլմի սկզբում երևում է, թե ինչպես է գլխավոր հերոս Տիգրանը (Տիգրան Մխոյան) քայլում Կոնդի փողոցներով։ Մի քանի ոստիկաններ նրան անսպասելի ձերբակալում են և խցկում ոստիկանական մեքենան։ Ոստիկանական բաժանմունքում նրան հարցաքննում է քննիչ Մարկոսյանը (Արտաշես Ալեքսանյան)։ Նա փորձում է Տիգրանից գողության վերաբերյալ մեղայական կորզել ծեծի և կտտանքների միջոցով։ Տիգրանը խոստովանում է, որ գողացված փողը ստացել է իր սենյակը երկու ժամով վարձով տալու դիմաց, քանի որ իրեն շատ էր փող պետք իր ընկերուհու՝ Սոնայի (Սոֆյա Պողոսյան) ծննդյան տարեդարձին նվեր գնելու համար։ Միաժամանակ, տան խուզարկության ընթացքում պարզ է դառնում, որ Տիգրանը զբաղվում է գեղարվեստով և բանաստեղծություններ է գրում։ Մարկոսյանը Հասրաթյան ազգանունով ոստիկաններից մեկի հետ ամեն անգամ հարսանեկան ուրախ երաժշտություն միացնելով («Ամպել ա, ձուն չի գալիս » երգը ռաբիս վերամշակմամբ) շարունակում է իր կտտանքները։ Երկարատև ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից հետո Տիգրանը ստորագրում է մեղայականը, միաժամանակ իր վրա վերցնելով ևս երեք գողությունների մեղքը։ Նախնական կալանքի վայրում նա հանդիպում է կոնդեցի Գուգուշին (Ռուդոլֆ Ղևոնդյան), ով զարմանում է տեսնելով Չախկալին (այդպես էին անվանում Տիգրանին՝ կապույտ աչքերի համար)։ Նախնական կալանավայրում Տիգրանը ծանոթանում է բանտ տեղափոխվելու սպասող մեկ մանկապիղծի, ինչպես նաև կալանավայր նոր բերվող, մի պառավի վրաերթի ենթարկած կամոեցի վարորդի (Հենրիկ Մուրադյան) և կնոջ ու նրա բարձրաստիճան սիրեկանի ջանքերով՝ կնոջը բռնաբարելու մեղադրանքով կալանավորված մի տարեց իրավաբանի (Հովհաննես Ղուկասյան) հետ։ Վարորդին ընտրում են «Քյավառ», իսկ իրավաբանին՝ «Յուրիստ» մականունները։

Նախնական կալանավայրից հետո սկսվում է բանտի տեսարանը, ուր տեղափոխում են Չախկալին, Քյավառին, Յուրիստին և մանկապիղծին։ Բանտում Տիգրանին ծանոթացնում են բանտը տիրություն անող բանտարկյալ Բաշի (Արթուր Դարբինյան) հետ, ում Գուգուշը նախօրոք խնդրել էր լավ նայել Չախկալին։ Բաշը ծանոթանալուց հետո նրան բացատրում է բանտային կյանքի դրվածքը։ Զրույցի վերջում նա Չախկալին առաջարկում է գրքեր, սակայն վերջինս հրաժարվում է, պնդելով, որ սխալմունք է եղել, և նրան շուտով կազատեն։ Բանտում մանկապիղծին ստորացնում են և տեղափոխում են «բոզեր»-ի բարաք (հատված)։ Այստեղ աստիճանաբար ներկայացվում են բանտարկյալներից մի քանիսը՝ խաղամոլ Չոմբեն (Լևոն Ղազարյան), Թալոշը (Աշոտ Եդիգարյան), համր Լալոշը (Դավիթ Դովլաթյան), Պախանը (Հովհաննես Փախանյան) ևն։ Երբ բանտարկյալները լինում են քարհանքում Չոմբեն Լալոշին խաբում է ասելով, թե՝ եթե վերջինս ուզում է մեկ օրով տեսնել իր հորը, պետք է Չոմբեին տա իր վզի խաչը, որով, ինքը՝ Չոմբեն, իբրև թե պետք է կաշառի պահապաններին։ Չոմբեն խաբում է Լալոշին, թե պայմանավորվել է պահապանների հետ և Լալոշն ուրախ վազում է քարհանքի սահմաններից դուրս, ինչը դիտարկվում է որպես փախուստի փորձ և պահապանները կրակ են բացում նրա ուղղությամբ՝ սպանելով Լալոշին։ Սակայն Չոմբեի ճարած խաչը պարտատերը չի ընդունում։

Մի օր Քյավառը մի մուկ է բռնում, որը գողացել էր իր հացը։ Մկանը ներկայացնում են Բաշի դատին։ Նա Թալոշին նշանակում է «դատախազ», իսկ Յուրիստին՝ դատապաշտպան։ Յուրիստը կարողանում է արդարացնել մկանը, իսկ Թալոշը դառնում է ծաղրի առարկա։ Նույն օրը Թալոշը հայտարարում է, թե իր դարակից անհետացել է ամանով խտացրած կաթը և սկսում է որոնել բանտարկյալների տեղաշորերի տակ ու դարակներում։ Խտացրած կաթը նա գտնում է Յուրիստի բարձի տակից, ով ամեն կերպ հրաժարվում է ընդունել իր մեղքը։ Թալոշն իր ընկերների հետ կտտում է Յուրիստին՝ բիզը բազմիցս խրելով նրա ազդրը, այնքան, մինչև վերջինս ընդունում է գողությունը։ Նրան ստորացնում են, ինչից հետո նա դուրս է նետվում զուգարանի պատուհանից և մեռնում։ Ծիտ մականվամբ կալանավորներից մեկը Բաշին հայտնում է, որ Թալոշն էր իր խտացրած կաթը գցել Յուրիստի տեղաշորի մեջ։ Բաշի կողմից ստորացվելուց խուսափելու համար Թալոշը ցատկում է պատուհանից և մեռնում։

Սոնան փորձում է ՔԿԱԳԳ-ում գրանցել իր և Տիգրանի ամուսնությունը, սակայն Տիգրանը հրաժարվում է, չուզելով նրան անհարմար իրավիճակի մեջ դնել։

Չոմբեն պարտվում է խաղերից մեկի ժամանակ, սակայն ամեն գնով չի ուզում ընդունել իր պարտությունը։ Նա և Պախանը դիմում են Բաշին՝ իրենց վեճը լուծելու համար։ Պարզվում է, որ Չոմբեն բազմիցս խարդախել է և Բաշը փորձում է նրան հարվածել, սակայն Չոմբեին հաջողվում է փախչել։ Նրա հետևից սկսում են վազել բոլոր բանտարկյալները և նա մագլցում է փշալարի վրա։ Սակայն բանտի պահապանները նրան հետ են վերադարձնում։ Բանտարկյալների ժողովում Չոմբեն ասում է, որ փող չունի և չի կարող տալ պարտված գումարը։ Պախանն առաջարկում է, որ ազատության մեջ գտնվող իր եղբայրը պարտքի դիմաց սիրով զբաղվի Չոմբեի քրոջ հետ, այլապես՝ Չոմբեին կստորացնեն։ Հաջորդ տեսարանում երևում է Չոմբեի քույրը, ով գարշանքով, բայց համակերպված մերկանում և պառկում է Պախանի եղբոր առջև։ Միաժամանակ բանտում Ծիտ մականունով կալանավորը Չոմբեին պարացնում է թմբուկի զարկերի ներքո։

Բանտի փայտամշակման արհեստանոցում Չախկալը պատահաբար իմանում է, որ իրենց պատրաստած թզբեխներից մեկը նախատեսված է Բեգի՝ իրեն կտտանքների ենթարկած քննիչ Մարկոսյանի համար, ինչը նրա վրա ուժեղ ազդեցություն է թողնում։ Քիչ անց նա դուրս է հանում հեռուստացույցը և այրում այն, ինչի համար տեղափոխվում է մենախուց։ Այդտեղ նա կաշառում է պահակին, որ դուռը բացի։ Այդ ընթացքում բանտում լսվում է «Ամպել ա, ձուն չի գալիս » երգը, ինչը Չախկալին հոգեբանական հարված է հասցնում։ Նա ուշագնաց է անում պահակին և փախչում։ Տիգրանը թեև կարողանում է անցնել բանտի պարիսպներից այն կողմ, սակայն երկու ոստիկան հսկողների կողմից բաց թողնված շները տապալում են նրան։

  • Տիգրան Մխոյան - Տիգրան
  • Արթուր Դարբինյան - Բաշ
  • Սոֆյա Պողոսյան - Սոնա
  • Հովհաննես Ղուկասյան - Յուրիստ
  • Ռուդոլֆ Ղևոնդյան - Գուգուշ
  • Լևոն Ղազարյան - Չոմբե
  • Հենրիկ Մուրադյան - Քյավառ
  • Աշոտ Եդիգարյան - Թալոշ
  • Հովհաննես Փախանյան - Պախան
  • Արտաշես Ալեքսանյան - քննիչ Մարկոսյան
  • Սերգեյ Մկրտչյան - Քիթ
  • Դավիթ Դովլաթյան - Լալոշ

Երաժշտությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի կոմպոզիտորն է Յուրի Հարությունյանը։ Ֆիլմում հնչում են Արաքսյա Վարդերեսյանի «Ամպել ա, ձուն չի գալիս», Արթուր Մեսչյանի «Արմենիա» և Փինք Ֆլոյդի «Welcome to the Machine» երգերը, Ռիխարդ Վանֆրիդի Druck երաժշտությունը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Անիծվածները
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?