For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Անժելա Իվոն Դևիս.

Անժելա Իվոն Դևիս

Անժելա Իվոն Դևիս
անգլ.՝ Angela Davis
Դիմանկար
Ծնվել էհունվարի 26, 1944(1944-01-26)[1] (80 տարեկան)
ԾննդավայրԲիրմինգհեմ, Ալաբամա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, HU Berlin, Բրանդեյսի համալսարան[2] և Little Red School House and Elisabeth Irwin High School?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
ԵրկերWomen, Race and Class?
Մասնագիտությունգրող, իրավապաշտպան, փիլիսոփա, ինքնակենսագիր, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ, կանանց իրավունքների պաշտպան, Քաղաքական բանտարկյալ, ֆեմինիստ և պրոֆեսոր
ԱշխատավայրԿալիֆոռնիական համալսարան Սանտա Կրուսում[3]
ԿուսակցությունԱՄՆ-ի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունPhi Beta Kappa և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
 Angela Davis Վիքիպահեստում

Անժելա Իվոն Դևիս ( անգլ.՝ Angela Yvonne Davis հունվարի 26, 1944(1944-01-26)[1], Բիրմինգհեմ, Ալաբամա, ԱՄՆ), ամերիկացի իրավապաշտպան, միջազգային կոմունիստական շարժման գործիչ, սոցիոլոգ, մանկավարժ և գրող։ 1970-ականներին բանտարկյալների իրավունքների համար շարժման խորհրդանիշ։ Կապված է եղել «Սև հովազներ» շարժման հետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիսը ծնվել է 1944 թվականի հունվարի 26-ին, ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Բիրմինգեմ քաղաքում, բենզալցակայանի աշխատողի և ուսուցչուհու ընտանիքում։

Ձախ արմատական շարժում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցում Անժելա Դևիսը սովորում էր գերազանց և երազում էր ուսուցչուհի դառնալ։ Ավագ դպրոցում նա դառնում է Մարքսիստական խմբակի անդամ և ընկերանում մարքսիստական խոշոր պատմաբան Հերբերտ Ապտեկերի դստեր՝ Բեթինա Ապտեկերի հետ։ Ընդունվել է Մասաչուսեթսի Բրանդեյսի համալսարան, որտեղ եղել է դասընթացի մասնակից երեք սևամորթ ուսանողուհիներից մեկը։ Կարիբյան ճգնաժամի ժամանակ ցույցերից մեկում առաջին անգամ հանդիպել է փիլիսոփա նեոմարքսիստ Հերբերտ Մարկուզեին, ով հետագայում դասավանդել է նրան և որոշիչ ազդեցություն ունեցել նրա քաղաքական և փիլիսոփայական հայացքների վրա։ Ուսման ընթացքում նա ստիպված էր աշխատել, որպեսզի գումար ունենար կրթությունը Եվրոպայում շարունակելու համար։

1963 թվականին մեկնել է Հելսինկիի երիտասարդների և ուսանողների 8-րդ համաշխարհային փառատոն։ Դևիսը, որը հետաքրքրվում էր Սարտրի և Կամյուի ձախ էկզիստենցիալիզմով, սովորել է նաև Ֆրանսիայում՝ այդ ժամանակաշրջանում սերտ շփվելով եվրոպական ձախ արմատական շարժման ներկայացուցիչների հետ։ Այնուհետև այցելել է Ֆրանկֆուրտի Յոհան Վոլֆգանգ Գյոթեի անվան համալսարան, ինչը հայտնի է իր սոցիալական գիտությունների ուսումնասիրմամբ։ Երկար ժամանակ նա իր ընկերների հետ ապրում էր լքված ֆաբրիկայի ձեղնահարկում և ակտիվորեն մասնակցում գերմանացի ուսանողների սոցիալիստական միության գործունեությանը։ Սակայն ԱՄՆ-ում քաղաքական գործընթացները, մասնավորապես քաղաքացիական իրավունքների համար շարժման արմատականացումը և ծայրահեղ աջ շրջանակների կողմից ռասիստական հակազդեցության աճը դրդում են նրան վերադառնալ Ամերիկա։

Մեղադրանքներ, դատարան և ազատազրկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենիք ժամանելով՝ Անժելան միացել է ԱՄՆ Կոմունիստական կուսակցությանը։ Նա սկսել է դասավանդել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում, այնուհետև նահանգապետ Ռոնալդ Ռեյգանի կարգադրությամբ հեռացվել է համալսարանից Կոմկուսի անդամակցության պատճառով։ Սան Քվենտինի բանտում հասարակական գործունեությամբ զբաղվելիս նա հանդիպել Է «Սև հովազներ» կազմակերպության ակտիվիստ Ջորջ Ջեքսոնին։ Անժելան սիրահարվել է և որոշել ազատ արձակել իր սիրելիին։ 1970 թվականի օգոստոսի 7-ին 17-ամյա Ջոնաթան Ջեքսոնը երկու ընկերների հետ, փորձում էր դատարանի դահլիճից ազատել «սոլեդադցի եղբայրներին»՝ երեք սևամորթ բանտարկյալների (ներառյալ իր եղբայրը), որոնք մեղադրվում էին ոստիկանի վրա հարձակման փորձի մեջ, Ջեքսոնը պատանդ էր վերցրել մեղադրողին, մի քանի դատավորների և երդվյալների։

Պատանդների ազատ արձակման ընթացքում սպանվել են Ջոնաթան Ջեքսոնը, նրա հանցակիցը և դատավորը, ոստիկանության կողմից վիրավորվել է մեղադրողը։ Ըստ Կալիֆորնիայի օրենքների՝ զենքի սեփականատերը, որով կատարվել է սպանությունը, համարվում է հանցակից, և Դևիսի դեմ համապատասխան մեղադրանքներ են առաջադրվել՝ դավադրության, պատանդ վերցնելու և սպանության։

Դևիսը հեռանում է Կալիֆոռնիայից և երկու ամիս թաքնվում ոստիկանությունից, մինչև նրան Նյու Յորքում ձերբակալում են։ Ոստիկանության մեկուսարանում նրան թույլ չէին տալիս գտնվել մյուս կալանավորների հետ, սակայն դատարանի վճռից հետո դադարեցին նրան առանձին պահել։ Դրանից հետո Դևիսը սկսել է աղքատ բանտարկյալների գրավի համար միջոցներ հավաքելու արշավը։ Նրա համար գրավ է տրամադրել կալիֆորնիացի մի ֆերմեր։

Անժելա Դևիսի ձերբակալությունը բուռն արձագանք է ստացել ամբողջ աշխարհում։ ԽՍՀՄ-ում տարածվել էր «Ազատություն Անժելա Դևիսին» կարգախոսը։ Անազատության մեջ գտնվող Անժելա Դևիսը նամակներ է գրել ողջ Խորհրդային Միության դպրոցների երեխաներին։

18 ամսվա բանտարկությունից հետո մեղադրողին չի հաջողվել ապացուցել Դևիսի մասնակցությունը պատանդ վերցնելու և սպանության գործում։

Ազատազրկումից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անժելա Դևիսը և Էրիխ Հոնկերերը Բեռլինում (1972)

Ազատ արձակվելուց հետո Անժելա Դևիսը դարձել Է ԱՄՆ-ի Կոմունիստական կուսակցության կենտկոմի անդամ, 1980 և 1984 թվականներին առաջադրվել է ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնում Գես Հոլի հետ (այդ ժամանակ նա անձամբ հանդիպել է Լեոնիդ Բրեժնևի հետ)։ Բազմիցս այցելել է ԽՍՀՄ, պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով։ Հայտարարվել է Մագդեբուրգ քաղաքի պատվավոր քաղաքացի։

Այն բանից հետո, երբ ամերիկյան կոմկուսն աջակցել է ՊՄԿ-ին, Դեևիսը խզել է կապերը նրա հետ և ԱՄՆ կոմկուսի նախկին համախոհների (օրինակ՝ Փիթ Սիգերի) հետ համատեղ հիմնադրել է «Ժողովրդավարության և սոցիալիզմի թղթակցային կոմիտեները» (Committees of Correspondence for Democracy and Socialism) (վերագրվում է ԱՄՆ անկախության համար պատերազմի ժամանակների հեղափոխական կազմակերպությունների անվանմանը)։ Շարունակելով գործունեությունը որպես ձախ արմատական և սոցիալիստ, նա ակտիվորեն զբաղվում է կանանց և բանտարկյալների իրավունքների համար պայքարով։ Հանդես է գալիս հոմոֆոբիայի և մահապատժի դեմ։ Աջակցում է BDS շարժմանը։ 1997 թվականին Out ամսագրին տված հարցազրույցում Դևիսն ասել է, որ լեսբուհի է։ Այժմ Անջելա Դևիսը Սանտա Կրուզի Կալիֆոռնիայի համալսարանի բանականության և ֆեմինիստական հետազոտությունների զարգացման պատմության պրոֆեսոր է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անժելա Իվոն Դևիս» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Անժելա Իվոն Դևիս
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?