For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Անդրեյ Տուպոլև.

Անդրեյ Տուպոլև

Անդրեյ Նիկոլայի Տուպոլև
ռուս.՝ Андрей Николаевич Туполев
Դիմանկար

Անդրեյ Տուպոլևը
1988 թվականի խորհրդային

փոստային նամականիշի վրա
Ծնվել է1888, հոկտեմբերի 29 (նոյեմբերի 10)
ԾննդավայրՊուստոմազովո, Ռուսաստան Ռուսաստան
Մահացել է1972, դեկտեմբերի 23
(84 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
ԿրթությունQ28666742? (1908) և Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1918)
ԿոչումԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս և ԽՍՀՄ ԳԱ անդամ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն

ավիակոնստրուկտոր
ինժեներատեխնիկական
ծառայության

գեներալ-գնդապետ
ԱշխատավայրԱ. Ն. Տուպոլևի անվան ԿԲ և Պրոֆեսոր Ն․ Ժուկովսկու անվան կենտրոնական աերոհիդրոդինամիկական ինստիտուտ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Կենտրոնական գործադիր կոմիտե
Երեխաներորդի` Ալեքսեյ Անդրեյի Տուպոլև,
դուստր` Յուլիա Անդրեյի Տուպոլևա
Ստորագրություն
Изображение автографа
 Andrei Tupolev Վիքիպահեստում

Անդրեյ Նիկոլայի Տուպոլև (ռուս.՝ Андре́й Никола́евич Ту́полев, հոկտեմբերի 29 (նոյեմբերի 10), 1888[2][4], Pustomazovo, Կորչևսկոյ գավառ, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - դեկտեմբերի 23, 1972(1972-12-23)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1][4]), խորհրդային ավիակոնստրուկտոր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953), գեներալ-գնդապետ-ինժեներ (1968), սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս (1945, 1957, 1972

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1888 թվականի հոկտեմբերի 29-ին (նոյեմբերի 10) Տվերի մարզում, գավառական նոտարի ընտանիքում։ 1906 թվականին ավարտել է Տվերի մարզի գիմնազիան։

Բարձրագույն կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ գիմնազիայում սովորելու տարիների Տուպոլևը հետաքրքրություն է ցուցաբերել ճշգրիտ առարկաների և տեխնոլոգիայի նկատմամբ։ 1908 թվականին ընդունվել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը։ Սովորելու տարիներին լուրջ հետաքրքրված է եղել աերոդինամիկայով։ 1918 թվականին գերազանց ավարտել է ուսումնարանը։

Մասնագիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Реактивный самолёт Ту-144 Туполева, почтовый блок 1969 года, 50 копеек.

Ա․ Տուպոլևը Նիկոլայ ժուկովսկու հետ կազմակերպել է Աերոհիդրոդինամիկայի կենտրոնական ինստիտուտը․ 1918-1935 թվականներին եղել է այդ ինստիտուտի ղեկավարի տեղակալ։ 1922 թվականին ինստիտուտի կազմում ստեղծել է փորձնական կոնստրուկտորական բյուրո և գլխավորել այն։ Տուպոլևը մշակել է ինքնաթիռների ավելի քան 100 տեսակ, որոնցից 70-ը ունեցել են սերիական թողարկում։ Նրա կոնստրուկցիայի ինքնաթիռներով սահմանվել է 78 համաշխարհային ռեկորդ, իրականացվել 28 եզակի թռիչք, այդ թվում՝ ԱՆՏ-4 ինքնաթիռով «Չելյուսկին» շոգենավի անձնակազմի փրկումը, ԱՆՏ-25 ինքնաթիռով՝ Հյուսիսային բևեռի վրայով Վալերի Չկալովի և Մ․ Գրոմովի անվայրէջք թռիչքը ԱՄՆ, Ի․ Պապանինի գլխավորած «Հյուսիսային բևեռ» գիտական արշավախմբի ափհանումը։

Տուպոլևի կոնստրուկցիայի մեծ թվով ռմբակոծիչ, տորպեդակիր, հետախուզական ինքնաթիռները (SP-1, SP-3, UP, SP-7, ՄՏԲ 2, ՏՈՒ-2) և տորպեդային կատերները (Գ-4, Գ-5) կիրառվել են «Հայրենական մեծ պատերազմի» (1941-1945 թվականներ) մարտական գործողություններում։

Tupolev ANT-1

Հետպատերազմյան տարիներին Տուպոլևի ղեկավարությամբ ստեղծվել են մի շարք ռազմական և քաղաքացիական ինքնաթիռներ, այդ թվում՝ ՏՈՒ-12 առաջին խորհրդային ռեակտիվ ռմբակոծիչը (1947), ՏՈՒ-104 առաջին ռեակտիվ ուղևորատար ինքնաթիռը (1954), ՏՈՒ-114, առաջին տուրբոպտուտակային միջմայրցամաքային ուղևորատար լայները (1957) և այլն։ Տուպոլևը ստեղծել է նաև մի շարք գերձայնային ինքնաթիռներ, այդ թվում ուղևորատար ՏՈՒ-144 ինքնաթիռը։

  • Որդին՝ Ալեքսեյ Անդրեյի Տուպոլև (ռուս.` Алексе́й Андреевич Туполев), հայտնի ավիակոնստրուկտոր
  • Դուստրը` Յուլիա Անդրեյի Տուպոլևա ռուս.` Юлия Андреевна Туполева), ՌԴ վաստակավոր բժշկուհի

Կոչումներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուպոլևը եղել է Մեծ Բրիտանիայի թագավորական ավիացիոն ընկերության (1970) և Ավիացիայի ու տիեզերագնացության ամերիկյան ինստիտուտի (1971) պատվավոր անդամ։ 1958 թվականին «Ավիացիայի տեսության ասպարեզում լավագույն աշխատանքի համար» Տուպոլևին շնորհվել է Ժուկովսկու անվան ոսկե մեդալ։ Արժանացել է նաև Ավիացիայի միջազգային ֆեդերացիայի ոսկե մեծ մեդալի, Լեոնարդո դա Վինչիի անվան մրցանակի (Իտալիա), ավիացիայի հիմնադիրների ոսկե մեդալի (Ֆրանսիա) և այլ պարգևների։ VII գումարման Կենտգործկոմի անդամ։ ԽՍՀՄ III-VIII գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ Լենինյան (1957) և ԽՍՀՄ պետական (1943, 1948, 1949, 1952, 1972) մրցանակներ։

Պարգևատրվել է Լենինի 8 շքանշանով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Туполев Андрей Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Տուպոլև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Անդրեյ Տուպոլև
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?