For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ամանորը Հունաստանում.

Ամանորը Հունաստանում

Տոնածառեր և ձմեռ պապ Աթենքի մետրոպոլիտենում
Տոնածառ Աթենքում
Ամանորյա զարդարանքներ Աթենքում

Ամանորը Հունաստանում, հույն ժողովրդի ամանորը նշելու կարգը։ Հունաստանում մարդիկ միմյանց տուն գնալիս ճանապարհից մեծ քար են վերցնում և գցում տան դռան առաջ՝ արտասանելով հետևյալ բառերը.

Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանր...

Եթե ճանապարհին ծանր քար չի լինում, հյուրերը շատ փոքր քար են վերցնում և դռան մոտ վայր գցելիս արտասանում.

Թող տանտիրոջ դժվարությունները այս քարի նման փոքր լինեն

Հունաստանի բնակչությունը հանդիսանում է ուղղափառ եկեղեցու հետևորդ և Սուրբ Ծնունդը նշում է ինչպես մյուս ուղղափառ երկրներում՝ Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը։ Հունաստանում Նոր տարին նշվում է ավելի քան 10 օր՝ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 14-ը։ Ըստ հույների ավանդույթի, առավել կարևոր է Սուրբ Ծննդի նշման արարողությունը, իսկ Նոր տարին ոչ այնքան կարևոր է։

Մինչև նոր տարվա կամ «Պրոտոխրոնիի» գալուստը, Հունաստանի եկեղեցիներում հնչեցվում են փողեր, որոնք ավետում են Քրիստոսի Ծնունդը։ Հույները եկեղեցի գնում են դեկտեմբերի 25-ին, որպեսզի մասնակցեն Հիսուս Քրիստոսի ծննդյան օրվան նվիրված միջոցառումներին և արարողություններին։ Այս իրադարձություններից հետո հունական ընտանիքներում սկսում է ամանորյա տոնակատարությունը[1]։

Հույն ժողովրդի համար ամանորը ամենաընտանեկան տոներից մեկն է։ Նոր տարվա գիշերը հույն ընտանիքները սովորաբար չեն անցկացնում սեփական տանը, այլ անցկացնում են իրենց ամենամեծ ազգականի տանտ։

Տոնական սեղան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնական սեղանին պարտադիր պայման է փախլավայի և թթուների տեսականիի առկայությունը։ Պարտադիր է նաև «Վասիլոպիտա» կամ «Պիտա» կոչվող գաթաների առկայությունը։ Բացի դրանից, Սուրբ Ծննդի գիշերը պատրաստվում են նաև խաչաձև թխվածք, և յուրաքանչյուր ընտանիք այն կախում է իր բնակարանում։

Հույն ընտանիքները ունեն առանձնահատուկ ուտեստներ, որոնք նվիրված են հունական տարբեր տոներին։ ամանորյա հունական ամենահայտնի ուտեստը համարվում է «տոլման», որը խորհրդանշում է Քրիստոսի բարուրը։

Ավանդույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկտեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 31-ի գիշերը, հույն երեխաները, Սուրբ Ծնունդի տոնին նվիրված «Կալանդա» կոչվող երգեր երգելով, շրջում են տնետուն և տանտերերից քաղցրաբլիթներ, թխվածք հավաքում՝ որպես նվեր։ ամանորի խորհրդանիշներից և պարտադիր պայմաններից մեկը հունական ընտանիքներում զարդարված ամանորյա տոնածառի առկայութունն է։

ամանորյա միջոցառումներն ամենուր ուղեկցվում են «դոփ-դոփուն» կոչվող պարով։ Հունվարի 1-ը հույն ժողովրդի ամենաակարևոր օրերից է։ Բացի Նոր Տարվա առաջին օրը լինելուց, այն նաև Սուրբ Վասիլիի կամ ինչպես հույներն են ասում «Ագիոս Վասիլիսի» օրն է։ Սբ. Վասիլիսը հույների հովանավոր բարերար է։ Նա նաև Նոր Տարվա գիշերը «այցելում է» հույն երեխաներին և թողնում նվերներ նրանց կոշիկների մեջ։

Ձմեռ Պապի հունական անվանումը «Պապուս» կամ հենց «Ագիոս Վասիլիս» է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ինչպես են նշում [[ամանոր]]ը աշխարհի տարբեր երկրներում – [[Հունաստան]] և Հունահայ համայնք». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ամանորը Հունաստանում
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?