For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ախալքալաք.

Ախալքալաք

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախալքալաք (այլ կիրառումներ)
Քաղաք
Ախալքալաք
վրաց.՝ ახალქალაქი
Դրոշ Զինանշան

ԵրկիրՎրաստան Վրաստան
ԵրկրամասՍամցխե-Ջավախք
ՄունիցիպալիտետԱխալքալաքի մունիցիպալիտետ
ՀամայնքՎրացական նահանգ, Վրացա-Իմերեթական նահանգ, Թիֆլիսի նահանգ և Սամցխե-Ջավախեթի մարզ
Հիմնադրված է1064 թ.
ԲԾՄ1707±1 մետր
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն7693 մարդ (2023)[1]
Ազգային կազմՀայեր 93,8 %
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունախալքալաքցի
Ժամային գոտիUTC+4
Ավտոմոբիլային կոդ261
Պաշտոնական կայքakhalkalaki.gov.ge(վրաց.)(հայ.)(անգլ.)
Ախալքալաք (Վրաստան)##
Ախալքալաք (Վրաստան)
Ախալքալաք (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Ախալքալաք (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Ախալքալաք[2] (վրաց.՝ ახალქალაქი [ախալքալաքի], թարգմանաբար՝ Նոր Քաղաք), քաղաք Վրաստանում, Սամցխե-Ջավախք մարզի կազմի մեջ մտնող համանուն շրջանի շրջկենտրոն, Ջավախք երկրամասի (պատմական Մեծ Հայքի Գուգարք նահանգի Վերին Ջավախք գավառի տարածք) կենտրոն։

Ըստ 2014 թվականի պաշտոնական տվյալների՝ քաղաքի բնակչության 8295 մարդ է[3], որից 93,8%-ը կազմում են հայերը։ Աշխարհագրական տեսանկյունից տեղակայված է Ախալքալաքի սարավանդում, Փարվանա գետի ավազանում։

Անվանումը բառացի թարգմանվում է որպես Նոր քաղաք (վրաց.՝ ახალი ― նոր, հայերեն՝ քալաք ― քաղաք)։

Քաղաքի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցին և Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու արձանը

Ախալքալաքը հիշատակվում է 12-րդ դարի վերջերից ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների՝ վրաց Թամար թագուհու կողմից հայ Զաքարյաններին՝ որպես ժառանգական կալվածք փոխանցելու կապակցությամբ։ 1637 թվսկսնին քաղաքը գրավում են օսմանյան թուրքերը, իսկ 1829 թվականին այն անցնում է Ռուսական կայսրության տիրապետության տակ։ 1830-ական թթ. Ախալքալաք քաղաք և գավառ են տեղափոխվում Էրզրումից գաղթած հազարավոր հայեր, որոնք հիմնադրում են 50 գյուղ[4]։

19-րդ դարի ընթացքում Ախալքալաքը դառնում է արհեստավորական կենտրոն, իսկ գավառի գյուղերը սկսում են կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում հացահատիկի ու մսամթերքի արտադրության բնագավառում։ 1830-ական թվականների սկզբներին Ախալքալաքում բացվում է Մեսրոպյան ծխական արական դպրոցը։ 1918 թվականի մայիսին Հարավային Կովկասում կատարած թուրքական արշավանքի պատճառով քաղաքի և գավառի բնակչության ճնշող մեծամասնությունն արտագաղթում է Բակուրիանի անտառներ ու Ծալկայի շրջան։ Գաղթած 80 հազար հայերից 35-40 հազարը զոհվում է։

Հայաստանի և Վրաստանի խորհրդայնացումից հետո, 1921 թվականի նոյեմբերի 6-ին երկու խորհրդային հանրապետությունների միջև պայմանագիր է կնքվում, որի համաձայն Ախալքալաքն ու գավառը անցնում են Վրաստանին։

Նշանավոր ախալքալաքցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախալքալաքում են ծնվել հայ ականավոր արձակագիրներ Դերենիկ Դեմիրճյանը, Մկրտիչ Սարգսյանը, Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին, ռազմական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը, հայ հասարակական–քաղաքական գործիչ Ռուբեն Դարբինյանը, ակադեմիկոս, պատմաբան Աշոտ Մելքոնյանը, հասարակական գործիչ, Երևանի պետական համալսարանի դասախոս (բ.գ.թ.), ՀՀ բուհերի արհմիությունների նախագահ Արմեն Ավետիսյանը[5][6] և այլ հայտնի դեմքեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.geostat.ge/en/modules/categories/41/population
  2. Հովհաննես Բարսեղյան (2006). «Վրացական տեղանունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 46. ISBN 99941-56-03-9.
  3. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
  4. Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 25։
  5. «Արմեն Ռուդոլֆի Ավետիսյան». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 3-ին.
  6. «Կազմ». hamk.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ախալքալաք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 197
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ախալքալաք
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?