For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ալեքսանդր Ստուբ.

Ալեքսանդր Ստուբ

Ալեքսանդր Ստուբ
շվեդ.՝ Alexander Stubb
 
Կուսակցություն՝ Ազգային կոալիցիոն կուսակցություն
Կրթություն՝ Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Եվրոպական քոլեջ, Ֆուրմանի համալսարան, Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան, Փարիզ Սորբոնի համալսարան և Mainland High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, համալսարանի դասախոս և գրող
Ազգություն Ֆինլանդիայի շվեդախոս բնակչություն և Ֆիննական առածներ
Ծննդյան օր ապրիլի 1, 1968(1968-04-01)[1][2][3] (56 տարեկան)
Ծննդավայր Հելսինկի, Ֆինլանդիա[4]
Քաղաքացիություն  Ֆինլանդիա
Ի ծնե անուն ֆիններեն՝ Cai-Göran Alexander Stubb
Հայր Göran Stubb?
Մայր Christel Stubb?
Ամուսին Suzanne Innes-Stubb?[5]
 
Կայք՝ alexstubb.fi
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ալեքսանդր Ստուբ (շվեդ.՝ Cai-Göran Alexander Stubb, ապրիլի 1, 1968(1968-04-01)[1][2][3], Հելսինկի, Ֆինլանդիա[4]), ֆինն քաղաքական գործիչ, Ազգային կոալիցիա աջ կենտրոնամետ կուսակցության անդամ (2014-2016 թվականներին կուսակցության նախագահ), Եվրոպական ներդրումային բանկի գլխավոր տնօրենի տեղակալ (2017 թվականից)։

Ավելի վաղ եղել է ֆինանսների նախարար (2015-2016), իսկ մինչ այդ՝ Ֆինլանդիայի վարչապետ (2014-2015)[15]։ Քաթայնենի կառավարությունում (2011-2014) զբաղեցրել է ԵՄ-ի գործերի և արտաքին առևտրի նախարարի պաշտոնը, մինչ այդ՝ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը (2008-2011), 2008 թվականին եղել է ԵԱՀԿ-ի գործող նախագահը։

Ազատ խոսում է ֆիններեն և շվեդերեն (մայրենի լեզուները), ինչպես նաև անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն[16][17][18]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն, ուսում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1968 թվականի ապրիլի 1-ին Հելսինկիում[16][17][19] ֆինն հոկեյիստ Յորան Ստուբի ընտանիքում, որը հետագայում գլխավորել է Ֆինլանդիայի հոկեյի ասոցիացիան, իսկ 1984 թվականից՝ ԱՄՆ հոկեյի ազգային լիգայի (NHL) եվրոպական գրասենյակը[18][19][20]։

Ալեքսանդր Ստուբը երկլեզու դաստիարակություն է ստացել (նրա հոր համար մայրենի լեզուն շվեդերենն էր, մոր համար՝ Ֆիններեն)։ Սովորել է Դեյթոն Բիչի դպրոցում (Ֆլորիդա, ԱՄՆ), ավարտել է 1986 թվականին[16]։ 1988 թվականին ավարտել է Հելսինկիի Larkan վարժարանը և հանձնել միասնական պետական քննություն։ Դրանից հետո ծառայել է Ֆինլանդիայի զինված ուժերում[19]։

1989 թվականին գոլֆի հաջողությունների համար Ստուբը ստացել է սպորտային կրթաթոշակ Հարավային Կարոլինայի Ֆուրմանի համալսարան ընդունվելու համար[19]։ Սկզբում նա ընտրել է ձեռնարկատիրական մասնագիտությունը, բայց հետո անցել է քաղաքագիտության ֆակուլտետ և 1993 թվականին ավարտել է այն գերազանցությամբ և բակալավրի աստիճանով[16][19][21]։

1994 թվականին Ստուբը Սորբոնում ֆրանսերենով պաշտպանել է քաղաքակրթության պատմության դիպլոմը[16][18][19], իսկ մեկ տարի անց Բրյուգեի Եվրոպական քոլեջից ստացել է եվրոպական ներքին գործերի մագիստրոսի կոչում[16][17][18][19]։ Ազատ ժամանակ Ստուբը հոկեյի մարզիչ է, գոլֆի հանդերձանքի խանութում՝ վաճառող, Գերմանիայի թղթի արտադրության ֆաբրիկայում՝ աշխատող[16]։ Բացի այդ, նա մասնակցել է գոլֆի միջազգային մրցաշարերին[18][19]։

Աշխատանքի առաջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995-1997 թվականներին Ստուբն աշխատել է որպես խորհրդական Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունում, 1997-1998 թվականներին Ֆինլանդիայի գիտությունների ակադեմիայում զբաղվել է հետազոտություններով[16]։ 1999 թվականին Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում Ստուբը ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան[16][17]։ 1999-2001 թվականներին ԵՄ-ում Ֆինլանդիայի ներկայացուցչությունում հատուկ հետազոտող է եղել, ինչպես նաև Նիցցայի համաձայնագրի վերաբերյալ միջկառավարական բանակցություններում ֆիննական կառավարական պատվիրակության անդամ[16][19]։ 2000 թվականին Ստուբը Բրյուգեի Եվրոպական քոլեջում ստացել է պրոֆեսորի կոչում[16]։

2001 թվականից Ստուբը եղել է որպես Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդիի խորհրդական և Եվրոպական կոնվենցիայի մշակման հատուկ հանձնաժողովի անդամ[16][18][22]։ 2003 թվականին Ստուբը վերադարձել է ԵՄ-ի ֆիննական պատվիրակություն՝ որպես հատուկ փորձագետ և եվրոպական սահմանադրության շուրջ միջկառավարական բանակցությունների մասնակից[16][17]։

Քաղաքական և գործարար կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Ստուբը առաջադրվել է Ազգային կոալիցիա կուսակցության կողմից և, հավաքելով ընտրողների ավելի քան հարյուր հազար ձայն, դարձել է պատգամավոր[16][19]։ Եվրախորհրդարանում նա մտել է Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ եվրոպական դեմոկրատների (EPP-ED) խմբակցության մեջ[16]։ Ստուբը Եվրախորհրդարանի ամենանշանավոր և ակտիվ անդամներից մեկն էր, ընդգրկված էր բյուջետային վերահսկողության կոմիտեի կազմում, եղել է սպառողների պաշտպանության և ներքին շուկայի կոմիտեի փոխնախագահը[16][17][18], մասնակցել է սահմանադրական կոմիտեի աշխատանքներին[16][17]։ Պահանջել է ավելացնել Եվրախորհրդարանի թարգմանչական ծառայության ծախսերը[23]։

Ստուբը և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը (2010)

2008 թվականից Ֆինլանդիայի կառավարությունում է։ Դեռևս Եվրախորհրդարանում իր մանդատի ժամկետը լրանալուց առաջ՝ 2008 թվականի ապրիլի 1-ին, Ստուբը միաձայն նշանակվել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Մարի Կիվինիեմիի գլխավորած կառավարությունում։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԶԼՄ-ների ճնշման տակ հրաժարական է տվել Իլկա Կաներվան[24]։ Ստուբը պաշտոնը ստանձնել է 2008 թվականի ապրիլի 4-ին[17][22], ինչպես նաև Ժառանգելել է Կաներվայից Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահի փոխարինելի պաշտոնը, որտեղ 2008 թվականին նախագահում էր Ֆինլանդիան[22]։ Արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ստուբը կողմնակից էր Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին[22]։ 2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայում զինված հակամարտության ժամանակ Ստուբը ֆրանսիացի գործընկեր Բեռնար Քուշների և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ միասին խաղաղության ծրագրի հեղինակներից մեկն էր[22][25][26][27]։

Ստուբը դատապարտել է Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը, որի մասին նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր 2008 թվականի օգոստոսի 26-ին։ Ստուբն այս որոշումն անվանել է ԵԱՀԿ սկզբունքներին հակառակ[28]։ Այնուամենայնիվ, նա կտրականապես դեմ էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը[28] և նույն տարվա սեպտեմբերի 7-ին հայտարարել է, որ գոհ է Հարավային Օսիայում ԵԱՀԿ առաքելության հետ Մոսկվայի համագործակցությունից[29]։

2011 թվականին Ստուբն Ազգային կոալիցիա կուսակցությունից ընտրվել է Ֆինլանդիայի խորհրդարան[30]։ 2011 թվականի հունիսի 22-ին նշանակվել է ԵՄ և արտաքին առևտրի հարցերով նախարար նոր կառավարությունում, որը ձևավորվել է Յուրկի Կատայնենի կողմից[31][32]։

2013 թվականի հոկտեմբերին հայտարարել է 2014 թվականի գարնանը Եվրոպական խորհրդարանի ընտրություններին մասնակցելու հնարավորության մասին[33]։

2014 թվականի ապրիլին հայտարարել է Ազգային կոալիցիա կուսակցության նախագահի պաշտոնի համար պայքարելու իր մտադրության մասին և, համապատասխանաբար, կառավարությունում վարչապետի պաշտոնի համար։ Իր հաղթանակի դեպքում հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության աշխատանքներն ակտիվացնելու մտադրության մասին[34]։ Հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ առաջատարը եղել է երեք թեկնածուների մեջ (30-ից 44 տարեկան հարցվածների 37%-ը կցանկանար նրան տեսնել ապագա վարչապետի պաշտոնում)[35]։ Հունիսի 14-ին Ստուբն ընտրվել է կուսակցության նոր նախագահ[36]։ Հունիսի 16-ին վարչապետ Յուրկի Կատայնենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը հավանության է արժանացել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոի կողմից[37], որից հետո Ստուբը նշանակվել է նոր կառավարության ձևավորման շուրջ կառավարական բանակցությունների նախագահ[38]։

2015 թվականի խորհրդարանական ընտրություններում Ազգային կոալիցիայի պարտվելուց հետո Ստուբը վայր է դրել երկրի վարչապետի լիազորությունները։ Նոր վարչապետ է ընտրվել Յուհա Սիպիլը։

2016 թվականի հունիսի 11-ին, կուսակցության հերթական համագումարում, Ստուբը հրաժարական է տվել կոալիցիայի կուսակցության նախագահի պաշտոնից։ Նոր նախագահ է ընտրվել ՆԳ նախարար Պետերի Օրպոն[39], նա նաև ստանձնել է ֆինանսների նախարարի պաշտոնը։ Օրպոն առաջարկել է Ստուբին զբաղեցնել արտաքին առևտրի և զարգացման նախարարի պաշտոնը, բայց Ստուբը նախընտրել է հեռանալ կառավարությունից և կենտրոնանալ խորհրդարանում աշխատելու վրա[40]։

2017 թվականի օգոստոսին Ստուբը նշանակվել է Եվրոպական ներդրումային բանկի գործադիր տնօրենի տեղակալ։ Այս պաշտոնում նրա գործունեության շրջանակը ներառում է, մասնավորապես, բանկային գործառնություններ վարկավորման ոլորտում, ինչպես նաև սկանդինավյան երկրներում բանկի նախագծերի ընդհանուր կառավարում[41]։

Այլ գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուբը 1997 թվականից հրատարակված հոդվածների հեղինակ է այնպիսի հրապարակումներում, ինչպիսիք են՝ Ekonomi och Teknik-magazine, Ilta-Sanomat, Financial Times, Blue Wings, Apu, Suomen Lehtiyhtyma Nykypaiva և Hufvudstadsbladet[16]: Նա Եվրամիության պատմության վերաբերյալ մի քանի գրքերի հեղինակ է[17][19]։

Իր պաշտոնական կայքում ուներ անձնական բլոգ, որում խոսում էր Եվրախորհրդարանում և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունում իր աշխատանքի մասին[16][19]։

Ամուսնացած է անգլիացի Սյուզաննա Ինես Ստուբի հետ, ով բելգիական ընկերությունում աշխատում է որպես իրավաբան և զբաղվում է հակամենաշնորհային օրենսդրության և անձնական տեղեկությունների պաշտպանության հարցերով[42]։ Նրանք ունեն երկու երեխա՝ Էմիլիան և Յոհանը[16][17][19]։ Ընտանիքի հետ ապրում է Էսպոո քաղաքում[16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #128576340 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. http://www.mtv.fi/viihde/muut/artikkeli/ulkoministeri-stubb-muuttaa-brysselista-espooseen/2977232
  6. https://www.is.fi/kotimaa/art-2000000360206.html
  7. https://fi.ambafrance.org/Alexander-Stubb-sai-Ranskan-kunnialegioonan-upseerimerkin
  8. https://www.kongehuset.no/binfil/download2.php?tid=114673
  9. https://www.epressi.com/tiedotteet/kotimaa/sotainvalidien-ansioristit-luovutettu.html
  10. quirinale.it (իտալ.)
  11. https://president.ee/et/teenetemargid/teenetemarkide-kavalerid/30129-alexander-stubb
  12. 12,0 12,1 12,2 https://ritarikunnat.fi/suurmestari-vastaanotti-kunniamerkkinsa-stormastaren-emottog-sina-utmarkelsetecken/
  13. https://www.kungahuset.se/arkiv/nyheter/2024-04-23-statsbesok-fran-finland
  14. https://president.ee/et/teenetemargid/teenetemarkide-kavalerid/56032-alexander-stubb
  15. Президент назначил правительство // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 24 июня 2014.(Ստուգված է 24 Հունիսի 2014)
  16. 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 16,11 16,12 16,13 16,14 16,15 16,16 16,17 16,18 16,19 16,20 Alexander Stubb profile. — Официальный сайт Александра Стабба (alexstubb.com), 20.08.2008
  17. 17,00 17,01 17,02 17,03 17,04 17,05 17,06 17,07 17,08 17,09 Personal details: Minister for Foreign Affairs Alexander Stubb. — Правительство Финляндии (regeringen.fi), 20.08.2008
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 18,6 Anna Karismo. Finland’s No.1 eurocrat. — Helsingin Sanomat, 24.02.2002
  19. 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 19,10 19,11 19,12 Martin Banks. The Smile. — European Voice, 14.07.2005
  20. Alan Adams. Ovechkin the jewel of 2004 Draft. — NHL.com, 06.04.2004
  21. Vince Moore. Riley Institute’s EU Conference Continues Today; Stubb to Present Closing Address. — Furman University (furman.edu), 29.03.2007
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 MEP Alexander Stubb to replace Ilkka Kanerva as Foreign Minister. — Helsingin Sanomat, 01.04.2008
  23. More awareness on translation costs. Alexander Stubb MEP. — EPP-ED Group (epp-ed.eu), 10.07.2007
  24. Finnish FM loses job over texts. — BBC News, 01.04.2008
  25. Sarkozy plans Moscow peace mission. — CNN News, 11.08.2008
  26. Ceasefire bid amid Georgia crisis. — BBC News, 11.08.2008
  27. Germany, EU Step Up Efforts to Help End Caucasian War. — Deutsche Welle, 11.08.2008
  28. 28,0 28,1 Russia Recognises Georgia’s Rebel Regions; Stubb Cries Foul. — Yleisradio Oy (yle.fi), 26.08.2008
  29. Derek Scally. Finland rejects sanctions against Russia ahead of key EU summit. — The Irish Times, 01.09.2008
  30. Top 10 individual vote-winners. — Helsingin Sanomat, 18.04.2011
  31. New six-party Finnish government takes shape. — Monsters and Critics, 18.06.2011
  32. Joonas Laitinen. Stubbin nimitykset narastavat ministeriossa. — Helsingin Sanomat, 09.07.2011
  33. Стубб не против стать комиссаром ЕС // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 8 октября 2013.(Ստուգված է 11 Հոկտեմբերի 2013)
  34. Стубб: «Естественно, я буду вести страну в НАТО» // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 30 апреля 2014.(Ստուգված է 1 Մայիսի 2014)
  35. Опрос: граждане хотят видеть следующим премьером Александра Стубба // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 19 мая 2014.(Ստուգված է 22 Մայիսի 2014)
  36. Александер Стубб — новый премьер-министр страны // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 14 июня 2014.(Ստուգված է 16 Հունիսի 2014)
  37. Катайнен подал заявление об уходе // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 16 июня 2014.(Ստուգված է 16 Հունիսի 2014)
  38. Стубб: Наша цель — политическая стабильность // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 16 июня 2014.(Ստուգված է 16 Հունիսի 2014)
  39. Петтери Орпо возглавит Коалиционную партию // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 11 июня 2016.(Ստուգված է 11 Հունիսի 2016)
  40. Стубб не войдет в министерскую команду Орпо // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 15 июня 2016.(Ստուգված է 7 Հուլիսի 2016)
  41. «Александер Стубб назначен в руководство Европейского инвестиционного банка». Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. 2017 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  42. Suzanne Innes-Stubb. — White & Case LLP (whitecase.com), 20.08.2008

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ստուբ» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ալեքսանդր Ստուբ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?