For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ալեքսանդր Մոյզես.

Ալեքսանդր Մոյզես

Ալեքսանդր Մոյզես
Բնօրինակ անունAlexander Moyzes
Ծնվել էսեպտեմբերի 4, 1906(1906-09-04)[1]
Kláštor pod Znievom, Մարտին, Ժիլինայի շրջան
Երկիր Չեխոսլովակիա
Մահացել էնոյեմբերի 20, 1984(1984-11-20)[1] (78 տարեկան)
Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[2]
Ժանրերսիմֆոնիա և օպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր և համալսարանի դասախոս
Գործիքներերգեհոն
ԱշխատավայրԿոմենսկու անվան համալսարան
ԿրթությունՊրահայի կոնսերվատորիա և Կատարողական արվեստի բարձրագույն դպրոց
Պարգևներ
 Alexander Moyzes Վիքիպահեստում

Ալեքսանդր Մոյզես (սլովակ.՝ Alexander Moyzes, 4 սեպտեմբերի, 1906, Կլոստեր Կյուխորն, Ավստրո-Հունգարիա (ներկայում՝ Կլաշտոր պոդ Զնիևոմ, Սլովակիա) – 20 նոյեմբերի, 1984, Բրատիսլավա, Չեխոսլովակիա, ներկայում՝ Սլովակիա), սլովակ երգեհոնահար, դիրիժոր, կոմպոզիտոր և մանկավարժ[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մոյզեսը ծնվել է 1906 թվականի սեպտեմբերի 4-ին Կլոստեր Կյուխորնում, կոմպոզիտոր և մանկավարժ Միկուլաշ Մոյզեսի (սլովակ.՝ Mikuláš Moyzes, 1872-1944) ընտանիքում։ Սովորել է Բրատիսլավայի կոնսերվատորիայում։ 1925 թվականին ընդունվել է Պրահայի համալսարան, որտեղ սովորել է երգեհոն, դիրիժորություն ու կոմպոզիցիա. համալսարանում նրա դասախոսների շարքում են եղել Ռուդոլֆ Կարելը, Օտակար Շինը (կոմպոզիցիա), Օտակար Օստրչիլը (դիրիժորություն)։ 1929 թվականին Պրահայի համալսարանում ուսումն ավարտելուց հետո նա վարպետության դասեր է առել Վիտեզսլավ Նովակի մոտ. ավարտել է հաջորդ տարի՝ ստեղծելով իր Նվագախմբի համար ուվերտյուրան։ Հենց Վիտեզսլավ Նովակն է Ալեքսանդր Մոյզեսի ուշադրությունը հրավիրել սլովակյան ազգային երաժշտության վրա, որը հետագայում նրա համար դարձել է ներշնչանքի աղբյուր։

1929 թվականին Ալեքսանդր Մոյզեկը դասավանդել է Բրատիսլավայի Կատարողական արվեստի բարձրագույն դպրոցում. 1949 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում, իսկ 1965-1971 թվականներին եղել է ռոկտոր։ 1937-1948 թվականներին Մոյզեկը՝ որպես երաժշտական գլխավոր խմբագիր, աշխատել է Բրատիսլավայի ռադիոյում։ 1969-1970 թվականներին նա եղել է Սլովակիայի կոմպոզիտորներին միության նախագահ։ Մամուլում հանդես է եկել որպես երաժշտական քննադատ։ Մշակել է սլովակյան ազգային երգեր, գրել է երաժշտություն թատրոնի ու կինոյի համար։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սիմֆոնիա № 1 (1927)
  • Սիմֆոնիա № 2 (1932, 2-րդ խմբ.՝ 1941)
  • Սիմֆոնիա № 3 (1937)
  • Սիմֆոնիա № 4 (1941, 2-րդ խմբ.՝ 1947)
  • Սիմֆոնիա № 5 «Թանկագին հոր հիշատակին» (1948)
  • Սիմֆոնիա № 6 «Պիոներներ» (1950)
  • Սիմֆոնիա № 7 (1957)
  • Սիմֆոնիա № 8 (1968-69)
  • Սիմֆոնիա № 9 (1971)
  • Սիմֆոնիա № 10 (1977-78)
  • Սիմֆոնիա № 11
  • Սիմֆոնիա № 12
  • Սիմֆոնիկ ուվերտյուրա № 1 (1929)
  • Սիմֆոնիկ ուվերտյուրա № 2 (1934)
  • Դրամատիկական ուվերտյուրա «Նիկոլա Շուգայ» (1934)
  • սյուիտ «Ներքև Վագա գետով» (1935-45)
  • «Երեք երաժշտական էսքիզ Բրատիսլավայի մասին»
  • Սիմֆոնիկ պոեմ «Յանոշեկի ընկերները»
  • Սիմֆոնիկ պոեմ «Պարեր Տրոյական հովտից»
  • «Փետրվարյան ուվերտյուրա»
  • Համերգ դաշնամուրի համար նվագախմբի հետ (1939)
  • կվինտետ պղնձե փողային գործիքների համար
  • լարային կվինտետ
  • կվարտետ փայտե փողային գործիքների համար
  • պիես դաշնամուրի համար
  • բեմական կանտատա «Սվյատոպլուկ» (1935)
  • բեմական կանտատա «Ալ արշալույս - նոր գյուղ» (1949)
  • կանտատա «Դեմոնտաժ» (1959, երկրորդ խմբ.՝ «Բալադային կանտատա»)
  • երգերի շարք «Ճանապարհ» (1932-42)
  • 1956 – Չեխոսլովակիայի ԽՍՀ Կ. Գոտվալդի անվան պետական մրցանակ (կանտատա Государственная премия ЧССР им. К. Готвальда (кантата «Демонтаж»)
  • 1966 – Չեխոսլովակիայի ԽՍՀ ժողովրդական արտիստ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Երաժշտություն (ֆր.)
  2. Deutsche Nationalbibliothek Record #133513637 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Ալեքսանդր Մոյզես (ռուս.)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Малая советская энциклопедия, 3-е издание. / Главный редактор Б. А. Введенский, Т. 6. — М., БСЭ, 1958. — с. 102.
  • Музыкальный энциклопедический словарь / Гл. ред. Г. В. Келдыш. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 350 — ISBN 5-85270-033-9
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Մոյզես» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ալեքսանդր Մոյզես
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?