For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ալան Փարքեր.

Ալան Փարքեր

Ալան Փարքեր
Ծննդյան թիվ՝փետրվարի 14, 1944(1944-02-14)[1][2][3][…]
Ծննդավայր՝Իսլինգտոն, Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Վախճանի թիվ՝հուլիսի 31, 2020(2020-07-31)[4] (76 տարեկան)
Վախճանի վայր՝Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, կինոդերասան, մոնտաժող, ռեժիսոր և պրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 0000570
alanparker.com

Ալան Փարքեր (անգլերեն՝ Alan Parker, ամբողջ անունը՝ սըր Ալան Ուիլյամ Փարքեր (sir Alan William Parker), փետրվարի 14, 1944(1944-02-14)[1][2][3][…], Իսլինգտոն, Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն - հուլիսի 31, 2020(2020-07-31)[4], Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]), բրիտանացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, բրիտանական ռեժիսորական գիլդիայի նախագահ, կինոյի գործերով բրիտանական կոմիտեի հիմնադիր։ 2002 թվականին պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալան Փարքերը ծնվել է Լոնդոնի Իսլինգտոն թաղամասում` բանվորական ընտանիքում։ Սովորել է «Տիկին Էլիս Օուենի դպրոց»-ում։ 18 տարեկանում լքել է դպրոցը և աշխատանքի անցել գովազդային գործակալությունում։ Այնուհետև տեղափոխվել է հեռուստատեսություն, որտեղ նույնպես զբաղված էր գովազդային աշխատանքներով։ Այդ տարիներին նա նկարահանել է մի քանի կարճամետրաժ կինոնկարներ։

Առաջին լիամետրաժ ֆիլմը «Բագսի Մելոուն» (1976թ.) կինոնկարն էր, որը 1930-ական թվականների գանգստերական Չիկագոյի ծաղրանմանակումն էր և հատկանշական էր նրանով, որ բոլոր դերերը կատարում էին երեխաներ, այդ թվում գանգստերների և նրանց ընկերուհիների դերերը, իսկ սպանությունները կատարվում էին ավտոմատ-ինքնաձիգներով, որոնք տորթի կրեմ էին կրակում։ Այդ կինոնկարի գլխավոր դերերից մեկը կատարում էր պատանի Ջուդի Ֆոսթերը։

Ալան Փարքերի հաջորդ` «Կեսգիշերային ճեպընթաց» (1978թ.) դրամատիկ կինոնկարը հիմնված էր իրական փաստերի վրա և պատմում էր իրականում գոյություն ունեցող Ուիլյամ (Բիլլի) Հեյսի` թուրքական բանտում կրած տառապանքների մասին։ Ֆիլմի սցենարի հեղինակը Օլիվեր Սթոունն էր, իսկ գլխավոր դերը կատարել էր Բրեդ Դևիսը։ Կինոնկարը մեծ աղմուկ բարձրացրեց և Ալան Փարքերին մղեց դեպի անգլո-ամերիկյան ռեժիսուրայի առաջին շարքերը։

Հետագայում Ալան Փարքերը ինքն իրեն դրսևորեց որպես պրոֆեսիոնալ ռեժիսոր` նկարահանելով տարբեր ժանրերի կինոնկարներ։ 1984 թվականին նկարահանած «Թռչնակը» կինոնկարում նա պատմում էր վիետնամական պատերազմի վետերանի մասին, ով հետտրավմատիկ ցնցման արդյունքում ինքն իրեն թռչուն էր պատկերացնում։ Կինոնկարը Կաննի կինոփառատոնում արժանացել է հատուկ մեծ մրցանակի։

Ալան Փարքերը մահացել է 76 տարեկանում, 2020 թվականի հուլիսի 31-ին՝ երկարատև հիվանդությունից[6]։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալան Փարքերը ամուսնացել է երկու անգամ և ունի չորս երեխա։

Ֆիլմագրության ընտրանին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1974  Առանց հիշաչարության Footsteps
1974  Մեր Ցիսսին Our Cissy
1975  Տարհանվածները The Evacuees
1976  Բագսի Մելոուն Bugsy Malone
1978  Կեսգիշերային ճեպընթաց Midnight Express
1980  Փառք Fame
1981  Ինչպես ձայն տա, այնպես էլ կարձագանքվի Shoot the Moon
1982  Փինք Ֆլոյդ. Պատ Pink Floyd: The Wall
1984  Թռչնակը Birdy
1987  Անգելի սիրտը Angel Heart
1988  Միսիսիպին կրակի մեջ Mississippi Burning
1990  Նայիր դրախտին Come See the Paradise
1991  «Կոմիտմենտս» խումբը (Պարտավորություններ) The Commitments
1994  Ճանապարհ դեպի Ուելվիլ The Road to Wellville
1996  Էվիտա Evita
1999  Էնժելի աճյունը Angela's Ashes
2002  Դեյվիդ Գեյլի կյանքը The Life of David Gale

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 BD Gest' (ֆր.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Lawless J. Alan Parker, director of "Midnight Express," dies at 76NYC: 2020.
  5. 5,0 5,1 5,2 Britischer Regisseur Alan Parker ist tot (գերմ.) — 2020.
  6. Genzlinger, Neil (2020 թ․ հուլիսի 31). «Alan Parker, Versatile Film Director, Is Dead at 76». The New York Times. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Փարքեր» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ալան Փարքեր
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?