For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ուրմիոյ Լիճ.

Ուրմիոյ Լիճ

Ուրմիոյ Լիճ նաեւ Ուրմիա (անուն՝ Կապուտան Լիճ), անհոսք աղի լիճ Իրանի հիւսիս-արեւմուտքը: Կոչուած է նաեւ Թիլ: Յունական աղբիւրներէն յիշատակուած է Մանթիա, Մեդի, Սպաուտայ անունները, որոնք նոյնպէս կը նշանակեն կապոյտ: Հայկական լեռնաշխարհի, ինչպէս նաեւ ողջ Մերձաւոր Արեւելքի 3 խոշոր լիճերէն ամենամեծն էր մինչեւ 20-րդ դարու վերջը: Լիճ թափուող գետերու ջուրը անխնայ օգտագործելու պատճառով Ուրմիոյ մակերեսը զգալիօրէն կրճատուեր է, ափերը աղակալելած են կտրուկ բարձրացած է ջուրի աղիութիւնը: Այդ պատճառով առաջնութիւնը զիջած է Հայկական լեռնաշխարհի մէկ այլ լիճի՝ Վանին: Այժմ Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութիւնը նախաձեռնած է Արաքսի ջուրերու մաս մը ողղել Ուրմիոյ լիճին[1]:

Լիճն ուսումնասերած են Վ.Վ. Բոգաչեւը, Գ. Ռիբենը, Կ.Ն. Պաֆենհոլցը եւ ուրիշներ: Անոնք կ'ենթադրեն, որ լիճը առաջ հոսուն եղած է դէպի Կասպից ծով՝ Ամարդոս (Սեֆիտռուդ) գետի միջոցով: Սոհունդ լերան արտավիժմամբ կապը Կասպից ծովի հետ կտրուած է: Կարծիք կայ, որ Կապուտանը Խոյի դաշտով կապ ունեցած է Արաքսի հետ: Լճափէն դէպի Խոյ քաղաքը գացող ճանապարհին կան դարաւանդներու հետքեր, որ հիմք կու տայ կարծելու, որ լիճէն գետ դուրս եկած է Կարաթափա լեռնացնքով թափած է Արաքսի մէջ։ Մէկ այլ փաստ Թաւրիզի մօտ Կարմիրջուր (Աջի) գեսի վրայ կան բարձր դարավանդեր, որոնք դէպի լիճ աստիճանաբար կը ցածնան, կը մտնեն լճագետային նստոաւծքներու տակ: Այսինքն՝ շրջապատի լեռները կը բարձրանան, գոգաւորութեան յատակ կ'իջնէ՝ կապուած դեկդոնական շարժումներու հետ: Լիճի երկարութիւնը 140 քմ է, մակերեսը՝ մօտ է 5800 քմ2, խորութիւնը՝ մինչեւ 15 մ, աւազանը՝ մօտ 50000 քմ2: Կը գտնուի դեկդոնական իջուածքը, 1275 մ բարձրութեան վրայ:

Գարնանը մակարդակը կը բարձրանայ: Կը սնտուի անմիջապէս լիճի մակերեսին թափուող տեղումներով, գետերու միջոցով եւ մասամբ ստորերկրեայ ջուրերով: Կապուտան կը թափուին բազմաթիւ գետեր: Սալմաստի գետը, Ջահատու, Կարմիրջուր (Աջի), Կադեր, Մարի (Բարանդուզ), Նազլու՝ Համեմատաբար խոշոր գետերը լճափին տելդաներ կ'առաջացնեն: Գետերու տելդաները յաճախ ճահճացած են՝ բերուած տիղմի պատճառով, յատկապէս Զագրոսի համակարգէն իջնող գետերը, ունենալով մեծ անկում կը կատարեն ուժեղ Էրոզիա եւ կը բերեն մեծ քանակութեամբ տիղմ:

Աղիութիւնը շատ բարձր է՝ 150-250% է, հիմնականը քլորիդներ են, որ ափամերձ մասերը ամրանը կը հանդիպին ինճնանըստ աղի կամ աղուտներու ձեւով: Ծանծաղ մասերը աղը կը նստի նաեւ ձմրանը, երբ ջերմաստիճանը կ'իջնէ եւ ջուրի թուծողոկանութիւնը կը թուլանայ: Ամրանը ջուրի ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ աղի մաս մը նորէն կը լուծուի եւ աղիութիւնը կը մեծնայ: Աղիութեան պատճառով կենդանական աշխարհը գրեթէ կը բացակայի: Ձկները չկան, կան միայն մանր խեցգետնամաններ եւ որոշ ջրիմուռներ: Լիճի մերձակայքի կլիման շատ չորային է եւ անհրապոյր: Քամու դէպքը օդը հագեցած է աղի փոշիով: Լիճի ափերուն կան բուժիչ ցեխեր եւ լիճի յատակէն անուշահամ ջերմուկներ:

Լիճին մէջ կայ 60 կղզի՝ գլխաւորապէս հարաւային մասը: Խոշորներն Էշակ, Թելա, Ձիերի, Շահի:

Նաւարկելի է: Արեւմտեան ափի մօտ են Ուրմիա, Շահպուր քաղաքները:

1926 թուականին լիճը վերանուանուած է Ռեզայի, ի պատիւ Ռեզա Փեհլեուի շահի: 1970 լիճին վերադարձած է նախկին անունը: 1967 թուականէն լիճը ներառուած է Ուրմիա ազգային պարկի մէջ:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Հայաստանի բնաշխարհ, Հայկ. հանրագիտ. հրատ., 2006
  • Հ.Կ. Գաբրիելյան, Հայկական լեռնաշխարհ, Եր. 2000

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ուրմիոյ Լիճ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?