For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Գրիգորի Միասոյէտով.

Գրիգորի Միասոյէտով

Գրիգորի Միասոյէտով
Ծնած է 7 (19) Ապրիլ 1834
Ծննդավայր Pan'kovo, Novosil Uyezd, Տուլայի նահանգ, Ռուսական Կայսրութիւն
Մահացած է 18 (31) Դեկտեմբեր 1911 (77 տարեկանին) կամ 1911[1]
Մահուան վայր Փոլթաւա, Ռուսական Կայսրութիւն[2]
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
Ուսումնավայր Կայսերական Արուեստի ԱկադեմիաԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ
Տեսակ ռեալիզմ?
Մասնագիտութիւն քանդակագործ, գեղանկարիչ
Կայքէջ bibliotekar.ru/k98-Myaso…

Գրիգորի Գրիգորեւիչ Միասոյէտով (ռուս.՝ Григорий Григорьевич Мясоедов, ռուս գեղանկարիչ, 19-րդ դարու երկրորդ կէսի ռուսական ռեալիզմի ամէնէն վառ ներկայացուցիչներէն մէկը, Գեղարուեստական շրջիկ ցուցահանդէսներու ընկերութեան հիմնադիր։ Աշխատանքներու գլխաւոր թեման եղեր է գիւղացիներու կենցաղը։

Ստեղծագործութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գրիգորի Միասոյէտովի նկարներէն յայտնի են «Օթրեփեւի փախուստը», «1861 թուականի Փետրուարի 19-ի կանոնակարգի ընթերցումը» (ռուս.՝ «Чтение положения 19 февраля 1861 г.», 1874 թուական, կրկնուեր է 1881 թուականին), «Զեմսթվոն կը ճաշէ» (ռուս.՝ «Земство обедает», 1872), «Մաղթանք դաշտի մէջ երաշտի ժամանակ» (ռուս.՝ «Молебствие в поле во время засухи», 1878), «Եռուն աշխատանքի ժամանակ» (ռուս.՝ «Страдная пора», 1887 թուական, գներ է Ալեքսանտր III կայսրը)։ Վերջին նկարը կը ներկայացնէ աշխատող գիւղացիի կերպարի եւ տաք գոյներով պատկերուած բնապատկերի համադրութիւն։

Միասոյէտովը ստեղծեր է բազմաթիւ բնանկարներ, գլխաւորապէս՝ Ղրիմի։ Իր ընտրած թեմաները (ինչպես կենցաղային, այնպէս ալ բնանկարային) բազմազան են։ Իր գեղանկարչութիւնը ներդաշնակ է ու հաստատուն։ Հազուադէպ ստեղծեր է դիմանկարներ (Նիկոլայ Պեքեթովի, Եկոր Կորտէյէնքոյի, Իվան Շիշքինի), բայց ատոնք փոքր տեղ կը զբաղեցնեն իր ստեծագործութեան մէջ։ Գրիգորի Միասոյէտովը զբաղուեր է նաեւ փորագրութեամբ «թունդ օղով» (օֆորթ)։

Գրիգորի Միասոյէտովը նկարեր է նաեւ կրօնական թեմայով (Փրկիչի տաճարը Սեննայայի մէջ)։ Մահէն առաջ ան ցանկացեր է նկարել «Սուրբ Ռուսիա» (ռուս.՝ «Святая Русь») թրիփթիխը։ Իր ուշ շրջանի աշխատանքներու շարքի մէջ կ'առանձնանայ «Ինքն իր հետ, կամ Ճատրակի խաղ» (ռուս.՝ «Сам с собою, или Игра в шахматы», 1907) նկարը։

Գրիգորի Միասոյէտովը մահուան մահիճի մէջ, բնօրինակէն նկարեր է նկարիչի որդին՝ Իվան Միասոյէտովը

Գրիգորի Միասոյէտովը ծնած է 7 (19) Ապրիլ 1834 թուականին Փանքովոյի մէջ (Նովոսիլսքի գաւառ, Թուլայի նահանգ, Ռուսական կայսրութիւն)[3]։ Միասոյէտովներու ազնուական տոհմի սերունդէն։ Կրթութիւնը ստացած է Օրիոլի մարմնակրթական վարժարանը (գիմնազիոն), բայց չաւարտելով դասընթացքը՝ ընդունուեր է Գեղարուեստի ակադեմիա, ուր իր փրոֆեսորները եղեր են Թիմոֆեյ Նէֆն ու Ալեքսէյ Մարքովը[4]։ 1861 թուականին ստացեր է փոքր ոսկէ մետալ «Երիտասարդներուն շնորհաւորելը» (ռուս.՝ «Поздравление молодых», Ալեքսանտրովեան պալատ, Եարսքոյէ Սէլօ), իսկ յաջորդ տարի՝ մեծ ոսկէ մետալի «Գրիգորի Օթրեփեւի փախուստը պանդոկէն» (ռուս.՝ «Бегство Григория Отрепьева из корчмы», տեսարան Պուշկինի «Պորիս Կոտունովէն», Գեղարուեստի ակադեմիայի թանգարան) ծրագրի համար[5]։

Պետութեան հաշւոյն ուղարկուելով արտասահման՝ Գրիգորի Միասոյէտովը աշխատեր է Փարիզ, Ֆլորենցիա, Հռոմ եւ Սպանիա[4]։ Այդ ընթացքին ստեղծուած աշխատանքներէն յայտնի են «Գնչուներու թաղման տօնակատարութիւն Սպանիոյ մէջ» (ռուս.՝ «Похоронный праздник у цыган в Испании»), «Ֆրանչեսքա տա Ռիմինի եւ Փաոլո տա Փոլենթա» (ռուս.՝ «Франческа да-Римини и Паоло да-Полента») (Տանթէ) նկարները։ Վերադառնալով Ռուսաստան՝ 1870 թուականին արժանացեր է ակադեմիկոսի կոչման «Հմայանքներ» (ռուս.՝ «Заклинания») նկարի համար։ Եղեր է Գեղարուեստական շրջիկ ցուցահանդեսներու ընկերութեան (Փերետվիժնիքներ)[4] հիմնադիրներէն եւ իր աշխոյժ մասնակիցներէն մէկը։ Գործուն մասնակցութիւն ունեցեր է ընկերութեան բոլոր ցուցահանդէսներուն եւ մշտապէս հոգ տարած է իր անկախութեան ու կենսականութեան համար։

1861 թուականէն մինչեւ 1881 թուականը Գրիգորի Միասոյէտովը ամուսնացած է դաշնակահարուհի Եկատերինա Քրիվցովայի հետ, բայց բաժնուեր է կնոջ յղիանալէն յետոյ, որովհետեւ կը կասկածէր, որ այդ իր երեխան չէ[6]։ Շուտով Գրիգորի Միասոյէտովը ամուսնացեր է նկարչուհի Քսենեայ Իվանովայի հետ, բայց իր կասկածները չեն փարատուել, եւ ան Քսենեային արգիլած է Իվանին վերաբերուիլ որպէս իր որդի։ Քանի մը տարի Իվանը յանձուեր է Միասոյէտովի ընկեր եւ գործընկեր Ալեքսանտր Քիսելիովի խնամքին[6]։

1880-ական թուականներու վերջը Գրիգորի Միասոյէտովը բնակած է Փոլթավայի մէջ՝ մեծ աւատակալուածին մէջ, որ ունեցեր է այգի ու լճակ։ Աշնանը մեկներ է Ղրիմ։ Ստեղծեր է թատրոնի վարագոյրի էսքիզ եւ նկարած զարդանկարներ Փոլթավայի թատրոնի համար։ Կազմակերպեր է նկարչական դպրոց 1894 թուականին, գրեր գրքոյկ այգեգործութեան վերաբերեալ, որմով տարուած էր դեռ Խարքովի մօտակայքը ապրելու տարիներէն սկսած։ 1902 թուականին հեռացեր է ակադեմիայէն՝ ի նշան բողոքի՝ ուղղուած ուսուցման մեթոտներու դէմ[6]։

Գրիգորի Միասոյէտովը մահացեր է 1911 թուականի 18 Դեկտեմբերին Փոլթավայի մօտ գտնուող իր Փավլենքի աւատակալուածի մէջ (ներկայիս կը գտնուի քաղաքի սահմաններու ներսը՝ Միասոյէտովի փողոցին մէջ)։ 1926 թուականէն հոն տեղադրուած է Փոլթավայի ծանրաչափական դիտարանը։

Հետաքրքրական փաստեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Իլիա Ռեփինի «Իվան Ահեղն ու իր որդի Իվանը 1581 թուականի Նոյեմբերի 16-ին» («Иван Грозный и сын его Иван 16 ноября 1581 года») նկարին մէջ Իվան Ահեղը պատկերուծ է Գրիգորի Միասոյէտովի դիմագիծերով, որը հանդէս եկեր է որպէս բնորդ նկարիչի համար այդ նկարի վրայ աշխատելու ժամանակ[7]։
  • Գրիգորի Միասոյէտովի «Դաշտի մէջ» (1894) նկարը կը գտնուի Հայաստանի ազգային պատկերասրահ[8]։
  • Կաղապար:ВТ-ЭСБЕ
  • Масалина Н. В. Мясоедов. — М.: Искусство, 1964. — 96 с. — 10 000 экз.
  • Рогинская Ф. С. Григорий Григорьевич Мясоедов. 1835—1911. — М.; Л., 1948.
  • Рогинская Ф. С. Товарищество передвижных художественных выставок. — М., 2013
  • Хворостов А. С. Григорий Мясоедов. — М., 2012.
  • Шувалова И. Н. Мясоедов. — Л., 1971.
  • Кондаков С. Н. Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Спб.: Товарищество Р.Голике и А.Вильборг, 1915. — Т. 2. — С. 135—136. — 454 с.

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. (unspecified title) — 1920.
  2. Мясоедов Григорий Григорьевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Мясоедов Григорий Григорьевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Կաղապար:ВТ-ЭСБЕ
  5. Գրիգորի Մյասոեդովի կենսագրությունն ու նկարները Bibliotekar կայքում
  6. 6,0 6,1 6,2 RusArtNet: Brief biography
  7. Valkenier Elizabeth Kridl (January 1993)։ «The Writer as Artist's Model: Repin's Portrait of Garshin»։ Metropolitan Museum Journal 28: 207–216։ JSTOR 1512927։ doi:10.2307/1512927 
  8. Գրիգորի Միասոյէտով, «Դաշտի մէջ»
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Գրիգորի Միասոյէտով
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?