For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Գծային Α (Γραμμική Α).

Գծային Α (Γραμμική Α)

Գծային Α - արձանագրութիւն․ յայտնաբերուած է Զաքրոսի պալատին մէջ

Գծային Α, պղինձէ դարու ընթացքին մինոացիներուն կողմէն գործածուած գիր։ Կը սեպուի ըլլալ Գծային B (գործածուած է Միկինեան քաղաքակրթութեան շրջանին) գիրին նախահայրը, նախքան Միկինացիներուն գալուստը Կրետէ (Ք․Ա․1800-Ք․Ա․1450)։

Տեղեկութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գծային Α, Գծային B-ին նման փորագրուած է կաւէ տախտակներու վրայ, որոնք յայտնաբերուած են Կրետէ՝ Քնոսոս, Ֆեսթոս, Այիա Թրիադա, Մալիա, Խանիա, Արխանես, եւայլն, ինչպէս նաեւ Կրետէէն դուրս՝ Միլոս, Քէա, Քիթիրա, Թիրա, Միլիթոս եւ Թրիա (Փոքր Ասիոյ հիւսիս-արեւմուտք)։

Գծային Α-ի ցուցակի կտորներ, Սանթորինիի հնավայր՝ Աքրոթիրի բնակավայրին Δ18Α սենեակին մէջ գտնուած

Գծային Α, Գծային B-ին նման վանկագիրերէ եւ նշանագիրերէ (բանատառերէ) կազմուած է։ Գտնուած են մօտաւորապէս 60-70 վանկագիրեր եւ 60 նշանագիրեր։ Անոնցմէ կէսը հասարակ են Գծային B-ի նշանագիրերուն հետ։ Այդ պատճառով Գծային Α կը սեպուի Գծային B-ի նախահայրը։

Արձանագրութեան իրեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գծային Α-ի արձանագրութեան համար առ հասարակ գործածուած են կաւէ տախտակներ, քարէ իրեր եւ կամ նաեւ մետաղներ։

Անօթ Գծային Α արձանագրութեամբ․ գտնուած է Սանթորինիի հնավայր՝ Աքրոթիրի բնակավայրին մէջ
Տախտակ Միկինեան արձանագրութեամբ (Գծային Β)․ Աթէնքի հնաբանական թանգարան

Գծային Α նորագոյն հնաբանութեան գլխաւոր առեղծուածներէն է․ դեռ չէ լուծուած։ Անոր լուծումը երեւան պիտի հանէ լեզուն եւ հաւանաբար Մինոացիներուն ծագումը։

նշանագիրերը օգնած են եզրակացնելու տախտակներուն պարունակութիւնը։ Մարդոց եւ ինչքերու ցուցակներ են։

Գծային Α եւ Գծային B գիրերուն մէկ մասի նմանութիւնը օգնած են հասնելու այդ եզրակացութեան թէ երկու գիրերուն հասարակ նշանագիրիրեը հաւանաբար ունին նոյն ձայնական (հնչական) արժէքը։ Հիմնուելով Գծային B-ին, Գծային Α-ի գրութիւնները արտագրուած են, սակայն անոնց հնչական կատարումը չի պատկանիր մինչեւ հիմա ծանօթ որեւէ լեզուի մը։

Ենթադրուած է թէ Գծային Α գրութիւններուն լեզուն կրնայ Էթէօկրետական (Ἐτεόκρητες / Eteocretan․ նախայունական լեզու, որուն մասին վկայութիւններ յայտնաբերուած են հին կրետական քանի մը այբուբենական արձանագրութիւններու մէջ) ըլլալ։

Զուգորդութեան ցուցակ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Գծային Α․ Ցուցակը եւ դասաւորումը հիմնուած են E. Bennett-ի աշխատութեան․ նշանագիրերուն դասաւորումը հիմնուած է Գծային B-ին։
*01-*20 *21-*30 *31-*53 *54-*74 *76-*122 *123-*306
DA

*01

QI

*21

SA

*31

WA

*54

*76

*123

RO

*02

*21f

*34

*55

KA

*77

*131a

PA

*03

*21m

TI

*37

PA3

*56

QE

*78

*131b

TE

*04

MI?

*22

E

*38

JA

*57

WO2?

*79

*131c

*05

*22f

PI

*39

SU

*58

MA

*80

*164

NA

*06

*22m

WI

*40

TA

*59

KU

*81

*171

DI

*07

MU

*23

SI

*41

RA

*60

*82

*180

A

*08

*23m

KE

*44

O

*61

*85

*188

S

*09

NE

*24

*45

JU

*65

*86

*191

*10

RU

*26

*46

TA2

*66

TWE

*87

*301

*11

RE

*27

*47

KI

*67

*100/
*102

*302

ME

*13

I

*28

*49

TU

*69

*118

*303

QA2

*16

*28b

PU

*50

*70

*120

*304

ZA

*17

*29

DU

*51

MI

*73

*120b

*305

ZO

*20

NI

*30

*53

ZE

*74

*122

*306

[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8] [9] [10] [11]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Քանսասի համալսարան․ Գծային Α գրութիւններ եւ արձանագրութիւններ եւ անոնց հնչական արտադրումը, 30-11-2000(անգլերէն)
  2. Omniglot - Գծային Α (անգլերէն)
  3. AEGEAN NUMBER FORTY (U+10113) Font Support Գծային Α հասկացողութեան գրաշարեր(անգլերէն)
  4. Օքսֆորտ դասական բառարան, Գծային Α, Էսթել Սալկարելա, 18-5-2022(անգլերէն)
  5. Հնաբանական նօթեր - Գծային Α․ նոր տասանկիւնէ դիտուած, Ճոն Պիլիկմայըր, (անգլերէն)
  6. Հրանբանական Գիտութեան թերթօն, հատոր 125, Յունուար 2021․Գծային Α-ի Մաթեմաթիկի գիտութեան կոտորակի արժէքները(անգլերէն)
  7. Գծային Α-ի շարադասութիւն, Պրենտ Տէյվիս(անգլերէն)
  8. Գծային Α եւ Մինոասեան․ Անծանօթ ծագումի հանելուկը - Ֆրանչեսքօ Փերոնօ Քաչաֆիոքօ, 2014(անգլերէն)
  9. Emmett L. Bennett-Գծային Α կոտորակային կծկում, 1-1-1980,Kadmos հրատ․ 19 (1): 12–23. (անգլերէն)
  10. [chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/https://www.mediterraneanchronicle.org/datafiles/file/MC1_294.pdf Միջերկրականեան արձանագրութիւններ 1․ Մինոասեան եւ Միկինեան արխիւներ- անլուծելի փաստաթուղթերու հարցը, էջ՝ 9-25, 2011, Մասիմօ Փերնա(անգլերէն)]
  11. [chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/https://www.unicode.org/L2/L2010/10422-n3973-lineara.pdf (PDF)․ Ուսումնասիրութիւն լուծելու Գծային Α, Էվերսըն Մայքլ, Եանկըր Ճոն, 28-12-2010(անգլերէն)]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Գծային Α (Γραμμική Α)
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?