Գէորգ Գրիգորեանի (Ճոտտօ) Արուեստանոց-Թանգարան
Գէորգ Գրիգորեանի (Ճոտտօ) Արուեստանոց-Թանգարան | |
---|---|
Տեսակ | հուշային թանգարան? |
Երկիր | Հայաստան[1] |
Տեղագրութիւն | Երեւան |
Հասցէ | Մաշտոցի փող. 45ա[1] |
Հիմնադրուած է | 1977 |
Տնօրէն | Մարտին Միքայելյան? |
40°11′25″N 44°31′01″E / 40.1903°N 44.517°E | |
Գէորգ Գրիգորեանի (Ճոտտօ) արուեստանոց-թանգարանը հիմնադրուած է 1977-ին Երեւանի մէջ խումբ մը արուեստագէտներու եւ ՀԽՍՀ վաստակաւոր նկարիչ Գէորգ Գրիգորեանի (Ճոտտօ, 1897-1976) այրիի՝ Տիանա Ուքլեպայի նախաձեռնութեամբ։ 1979-էն կը համարուի Հայաստանի Ազգային Պատկերասրահի մասնաճիւղերէն մէկը[2]։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արուեստանոց-թանգարանին մէջ ներկայացուած են նկարիչի ստեղծագործական ժառանգութիւնը, յուշաձեռագրային նիւթեր, անձնական իրեր։ Գէորգ Գրիգորեանի գեղարուեստական մտածողութիւնը ձեւաւորուած է Թիֆլիսի մէջ։ Գէորգ Գրիգորեանը ստեղծած է հոգեբանական դիմանկարներ, տարաբնոյթ յօրինուածքներ։ Նկարած է մտերիմներուն, բարեկամներուն, ամբողջ շարք մը կը կազմեն տարբեր տարիներուն վրձինած կնոջ՝ նկարչուհի եւ բանաստեղծուհի Տիանայի պատկերները, որոնք իրարմէ կը տարբերուին գունային լուծումներով, կառուցուածքով, լի են քնքշանքով ու սիրով։
Թեմատիկ յօրինուածքներուն մէջ Գէորգ Գրիգորեանը կրկին կ՚անդրադառնայ իր մանկութեան տարիներու Թիֆլիսին՝ վերարտադրելով ժամանակին բնորոշ մթնոլորտը, կենցաղն ու բարքերը։ Առանձնակի հետաքրքրութիւն կը ներկայացնեն Գէորգ Գրիգորեանի նատիւրմօրտները։ Նկարիչի վրձինը վարպետօրէն կը կերտէ հիմնականին թեք հարթութիւններու վրայ տեղադրուած պարզունակ կենցաղային առարկաներ, միրգեր, ծաղիկներ։
Արուեստանոց-թանգարանի սրահներէն մէկուն մէջ ներկայացուած են Տիանա Ուքլեպայի քանի մը կտաւները, իսկ առաջին յարկին վրայ՝ «թիֆլիսեան դպրոցի» անուանի նկարիչներու ստեղծագործութիւնները[3]։
Միջացառումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ջիոտտոյի արուեստանոց-թանգարանը հայ եւ վրաց ժողովուրդներու բարեկամութեան մշակութային կեդրոն մըն է, ուր կը կազմակերպուին Վրաստանի նկարիչներու ցուցահանդէսներ, մշակութային կապերուն վերաբերող միջոցառումներ, կը կազմակերպուին նաեւ դասախօսութիւններ։
Հասցէ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ցուցասրահը կը գտնուի Երեւանի Մաշտոցի պողոտայի 45ա հասցէին վրայ։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Պատկեր:Գեւորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարան1.jpg
-
Պատկեր:Գեւորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարան2.jpg
-
Պատկեր:Գեւորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարան3.jpg
-
Պատկեր:Գեւորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարան4.jpg
-
Պատկեր:Գեւորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարան5.jpg
-
Պատկեր:Գեւորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարան6.jpg
-
Պատկեր:Գեւորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարան9.jpg
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Գէորգ Գրիգորեանի (Ջիոտտօ) արուեստանոց-թանգարան
- ↑ «Պտոյտներ Հայաստանի Մշակոյթի Գանձարաններուն Մէջ – ԻԳ – Թախծոտ Գոյներու Քնարերգուն Գէորգ Գրիգորեանի (Ճոտտոյի) Արուեստանոց-Թանգարան - ՌԱԿ ՄԱՄՈՒԼ | Պաշտօնական Կայք Ռամկավար Ազատական Կուսակցութեան»։ ՌԱԿ ՄԱՄՈՒԼ | Պաշտօնական Կայք Ռամկավար Ազատական Կուսակցութեան (հայերեն)։ 2018-01-09։ արտագրուած է՝ 2018-01-19
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.