For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Արթիւր Թարխանեան.

Արթիւր Թարխանեան

Ծնած է 23 Փետրուար 1932(1932-02-23)[1][2]
Ծննդավայր Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][2]
Մահացած է 6 Ապրիլ 2006(2006-04-06) (74 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Ազգութիւն Հայ[1]
Ոճ(եր) Մոտեռնիզմ
Կրթութիւն Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարանԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ[1]
Աշխատավայր Հայպետնախագիծ?[1]
Ուշագրաւ աշխատանքներ Զվարթնոց?, Կարէն Դեմիրճեանի Անուան Մարզահամերգային Համալիրի, Երիտասարդական պալատ? եւ Հայոց Ցեղասպանութեան Զոհերու Յուշահամալիր
Պարգեւներ «Պատուոյ նշան» շքանշան Անանիա Շիրակացիի շքանշան ԺՏՆՑ ոսկի մետալ Համամիութենական Լենինեան Կոմերիտմիութեան Մրցանակներ ԽՍՀՄ պետական մրցանակ? ԽՍՀՍ Նախարարներու խորհուրդի մրցանակ

Արթիւր Արտաւազդի Թարխանեան (23 Փետրուար 1932(1932-02-23)[1][2], Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][2] - 6 Ապրիլ 2006(2006-04-06), Երեւան, Հայաստան[3]), ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակաւոր (1972), ՀԽՍՀ ժողովրդական (1987) ճարտարապետ։ Ճարտարապետութեան միջազգային ակադեմիայի Մոսկուայի մասնաճիւղի (1992), ՀՃԱ (1996) պատուաւոր անդամ։

1957-ին աւարտած է Երեւանի ճարտարագիտական հիմնարկը։

1957-էն աշխատած է Հայպետնախագիծ հիմնարկին մէջ, 1969-1986 թուականներուն տիպային նախագիծի արուեստանոցի ղեկավար,

1986-1989 թուականներուն՝ ՀՀ պետշինի նախագահի առաջին տեղակալ։

1968-էն դասաւանդած է Երեւանի ճարտարապետութեան եւ շինարարութեան պետական համալսարանը, (փրոֆեսոր՝ 1993-էն)։

1990-էն՝ գլխաւոր ճարտարապետ։

Արթիւր Թարխանեան, Սպարտակ Խաչիկեանն ու Հրաչ Պօղոսեան միասնաբար կը կազմեն յայտնի ճարտարապետական եռեակը:

Համահեղինակներու հետ Արթիւր Թարխանեանի նախագիծերով Երեւանի մէջ կառուցուած են՝

  • ՀՀ ԳԱԱ Հասարակական գիտութիւններու հիմնարկներու մասնաշէնքերը (1955-1972)
  • «Ռոսիա» կինոթատրոնը (1970-1974, ԽՍՀՄ Նախարարներու խորհուրդի մրցանակ, 1979)
  • Երիտասարդութեան պալատը (1970-1985, ՀամԼԿԵՄ մրցանակ, 1981)
  • «Զուարթնոց» օդակայանը (1981, ՀԽԱՀ Պետական մրցանակ, 1985)
  • Մարզահամերգային համալիրը (1984, ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1987)
  • «էրեբունի-3» բնակելի միկրոշրջանը

Արթիւր Թարխանեան շուրջ 2 տասնեակ յուշարձաններու ճարտարապետ է.

Արթիւր Թարխանեան պարգեւատրուած է Երիտասարդ ճարտարապետներու ստեղծագործութեան (1962, 1968), խորհրդային ճարտարապետութեան 1973-1977 թուականներու նուաճումներուն, «Տարուան լաւագոյն կառոյց» (1982, ոսկի շքանշան), «Տարուան լաւագոյն ստեղծագործութիւն» (1985) համամիութենական ստուգիչներու դափնեկիր, ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի ոսկի, ՀՀ Անանիա Շիրակացիի (1998) շքանշաններով։

Եղած է ՀԽՍՀ Գերագոյն Խորհուրդի պատգամաւոր (1980-1989)։

1997-ին Երեւանի Ճարտարապետութեան ազգային թանգարանին մէջ բացուած է Արթիւր Թարխանեանի ստեղծագործութիւններուն ցուցահանդէսը:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Արթիւր Թարխանեան
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?