For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Սան Ֆրանցիսկո.

Սան Ֆրանցիսկո

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սան Ֆրանցիսկո (այլ կիրառումներ)
Սան Ֆրանցիսկո
անգլ.՝ San Francisco[1][2][3]
իսպ.՝ Yerba Buena[1][2][3]
Դրոշ


Oro en paz. Fierro en guerra.[4][5][6][…]
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքՍան Ֆրանցիսկոյի շրջան[7][7][8][…]
Հիմնադրված էհունիսի 29, 1776[9] թ.
Մակերես600,592202 կմ², 600,59028 կմ²
ԲԾՄ52 ֆուտ
Բնակչություն873 965 մարդ (ապրիլի 1, 2020)[10]
Ժամային գոտիUTC-8, UTC-7 և PDT?
Հեռախոսային կոդ415[11] և 628
Փոստային դասիչ94110, 94103, 94133, 94107, 94109, 94108 և 94105
Պաշտոնական կայքsf.gov(անգլ.)
Սան Ֆրանցիսկո (ԱՄՆ)##
Սան Ֆրանցիսկո (ԱՄՆ)

Սան Ֆրանցիսկոն (անգլ.՝ San Francisco, պաշտոնապես Սան Ֆրանցիսկո քաղաք և շրջան, քաղաք և Հյուսիսային Կալիֆոռնիայի մշակութային ու ֆինանսական կենտրոնը։ Սան Ֆրանցիսկոն բնակչությամբ 13-րդ ամենախոշոր քաղաքն է Միացյալ Նահանգներում և չորրորդը` Կալիֆոռնիայում 2017 թվականի դրությամբ 884.363 բնակչությամբ[12]։ Այն զբաղեցնում է մոտ 121,4 կմ քառակուսի տարածք, հիմնականում Սան Ֆրանցիսկո թերակղզու հյուսիսում` լինելով երկրորդ ամենախիտ բնակեցված մեծ քաղաքը ԱՄՆ-ում և հինգերորդ ամենախիտ բնակեցված ԱՄՆ շրջանը` հետ մնալով միայն չորս Նյու Յորքի բորոներից։

2017 թվականի դրությամբ քաղաքի համախառն եկամուտը յոթերորդ ամենաբարձրն էր ԱՄՆ-ում` մեկ շնչին ընկած եկամուտը կազմելով 119.868 ԱՄՆ դոլար[13]։ 2015 թվականին Սան Ֆրանցիսկոյի ՀՆԱ-ն կազմում էր 154,2 միլիարդ ԱՄՆ դոլար և մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն` 177.968 ԱՄՆ դոլար[14][15]։

Սան Ֆրանցիսկոն հիմնադրվել է 1776 թվականի հունիսի 29-ին երբ իսպանացի գաղութարարները հիմնադրեցին Սան Ֆրանցիսկոյի Պրեսիդիոն Ոսկե դարպասից ի քանի մղոն հեռավրության վրա[16]։ 1849 թվականի Կալիֆոռնիայի ոսկու տենդը խթանեց քաղաքի աճին` դարձնելով ամենամեծ քաղաքը ԱՄՆ-ի արևմտյան ափին։ Սան Ֆրանցիսկոն դարձավ քաղաք-շրջան 1856 թվականին[17]։ Սան Ֆրանցիսկոյի կարգավիճակը որպես Արևմտյան ափի խոշորագույն քաղաք գագաթնակետին հասավ 1870-ից 1900 թվականներին, երբ Կալիֆոռնիայի բնակչության մոտ 25%-ը բնակվում էր քաղաքում[18]։ Քաղաքի երեք քառորդ մասն ավերվեց 1906 թվականի երկրաշարժի և հրդեհի պատճառով, սակայն քաղաքն արագորեն վերականգնվեց` ընդունելով Պանամա-խաղաղօվկիանոսյան միջազգային ցուցահանդեսը ինը տարի անց։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը հիմնական նավահանգիստն էր, որտեղից մեկնում էին ծառայության Խաղաղօվկիանոսյան թատերաբեմ։ Այստեղ ծնունդ առավ ՄԱԿ-ը 1945 թվականին[19][20][21] Պատերազմից հետո տեղի ունեցավ լայնածավալ ներգաղթ, ազատականացավ հասարակությունը, որի շրջանակում բագավաճեց «հիպի» ենթամշակույթը, Սեքսուալ հեղափոխությունը, Խաղաղության կողմնակիցների շարժումը, որը աճեց ի հակադրություն Վիետնամի պատերազմի։ Քաղաքականապես քաղաքում քվարկում էին հիմնականում լիբերալ Դեմոկրատական կուսակցության օգտին։

Զբոսաշրջային տեսանկյունից[22] Սան Ֆրանցիսկոն հայտնի էր իր զով ամառներով, մառախուղով, սրընթաց լեռներով, էկլանտիկ խառը ճարտարապետությամբ և տեսարժան վայրերով, ներառյալ Ոսկե Դարպասներ կամուրջով, յուրատեսակ տրամվայներով։ Սան Ֆրանցիսկոյում են գտնվում հինգ խոշոր բանկերի գլխամասեր և տարբեր ընկերություններին, ինչպիսիք են Levi Strauss & Co.-ը, Gap Inc.-ը, Fitbit-ը, Salesforce.com-ը, Dropbox-ը, Reddit-ը, Square, Inc.-ը, Dolby-ը, Airbnb-ը, Weebly-ը, Pacific Gas and Electric Company-ը, Yelp-ը, Pinterest-ը, Թվիթթերը, Ուբերը, Lyft-ը, Mozilla-ը, Վիքիմեդիա Հիմնադրամը, Craigslist-ը և Weather Underground-ը։ Քաղաքում կան մեծ թվով կրթական և մշակութային հաստատություններ, ինչպիսիք են Սան Ֆրանցիսկոյի համալսարանը, Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո համալսարանը, Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանը, Դե Յոնգ թանգարանը, Ժամանակակից արվեստի Սան Ֆրանցիսկոյի թանգարանը և Կալիֆոռնիայի գիտության ակադեմիաը։

2019 թվականի դրությամբ Սան Ֆրանցիսկոն Միացյալ Նահանգներում կյանքի մակարդակով լավագույն քաղաքն է[23]։

Սան Ֆրանցիսկո դե Ասիս Միսիա (Դոլորես Միսիա)

Ժամանակակից մարդու հետքերի վերաբերյալ հնագիտական պեղումները ունեն մոտ 5000 տարվա պատմություն[24]։ Օհլոն ժողովրդի Ելանու ցեղախումբը բնակվում էր քաղաքի վայրում գտնվող մի քանի փոքր գյուղերում, երբ իսպանացի ճանապարհորդները դոն Գասպար դե Պորտոլայի գլխավորությամբ ժամանեցին այստեղ 1769 թվականի նոյեմբերի 2-ին, ինչը եվրոպացիների առաջին փաստաթղթավորված այցելությունն էր Սան Ֆրանցիսկո ծովախորշ[25]։ Յոթ տարի անց 1776 թվականի մարտի 28-ին իսպանացիները հիմնադրեցին Սան Ֆրանցիսկո նավահանգիստը[16]։

Սան Ֆրանցիսկոյի տեսարանը 1846-47 թվականներին

Իսպանիայից անկախանալուց հետո 1821 թվականից տարածքը դարձավ Մեքսիկայի մաս։ Մեքսիկական իշխանության ժամանակ տարածաշրջանում հիմնադրվեցին ռանչոներ։ 1835 թվականին անգլիացի Վիլիամ Ռիչարդսոնը հիմնադրեց այստեղ առաջին ֆերման[26], այժմյան Պորտսմութի հրապարակի տեղանքում։ Ալկալդ Ֆրանցիսկո դե Հարոյի հետո միասին նա նախագծեց ընդլայնվող բնակավայրի փողոցները և ավանը կոչվեց Երբա Բուենա, որը սկսեց գրավել ամերիկայի բնակիչներին։ Կոմոդոր Ջոն Դ. Սլոատը կցեց Կալիֆոռնիան ԱՄՆ-ին 1846 թվականի հուլիսի 7-ին Ամերիկա-մեքսիկական պատերազմի ժամանակ։ Երբա Բուենան անվանափոխվեց Սան Ֆրանցիսկո հաջորդ տարվա հունվարի 30-ին և Մեքսիկան պաշտոնապես ճանաչեց տարածքը որպես ԱՄՆ-ի մաս։ Չնայած իր աշխարհագրական լավ դիրքին և նավահանգստին, Սան Ֆրանցիսկոն մնում էր փոքր բնակավայր[27]։

Սան Ֆրանցիսկո նավահանգիստը 1851 թվականին

Կալիֆոռնիայի ոսկու տենդը այստեղ բերեց արկածներ փնտրողներին (հայտնի որպես «քառասունիններ», քանի որ տեղի ունեցավ 1849 թվականին)։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսպորտային, առևտրային, արդյունաբերական, ֆինանսական և մշակութային կարևոր կենտրոն է։ Տեղադրված է նեղ բլրապատ թերակղզու վրա։ Արևելյան մասում Սան Ֆրանցիսկո ծովածոցն է, որը Խաղաղ օվկիանոսին է միանում Ոսկե դարպաս նեղուցով։ 674 հազար բնակչություն (1980 թվականին), արվարձաններով (Օքլենդ, Բերկլի, Ալամեդա, Սանտա Կլարա, Ռիչմոնդ և այլն)՝ 5,5 միլիոն (1982 թվականին)։ Ունի 3 օդանավակայան։ Զարգացած է մեքենաշինությունը, մետաղամշակումը, նավաշինությունը (այդ թվում՝ ռազմական), սարքաշինությունը, էլեկտրոնային սարքավորումների արտադրությունը։ Կա սննդի, նավթավերամշակման, քիմիական, պոլիգրաֆ արդյունաբերություն, սև մետալուրգիա։ Սան Ֆրանցիսկոում են ԱՄՆ-ի 5 խոշոր բանկելի վարչությունները։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրամվայը Հայդ փողոցի վրա

XIX դարում Սան Ֆրանցիսկոն ունեցել է ուղղանկյուն հատակագիծ։ 1906 թվականի երկրաշարժից հետո քաղաքը գրեթե նորովի է կառուցվել։ Տեղանքի բլրաձև ռելիեֆի և ճարտարապետական ոճերի բազմազանության շնորհիվ քաղաքն ունի ուրույն և գեղատեսիլ կերպար։ Պահպանվել են կառույցներ իսպանական գաղութատիրական ժամանակաշրջանից («Միսսիա Դոլորես» մենաստանի եկեղեցին, 1782-1791 թվականներ)։ Քաղաքի ազգային թաղամասերի («Չինական Տեսարան Սան Ֆրանցիսկոյից քաղաք», «Լատինական թաղամաս») ցածրահարկ կառուցապատումը համադրված է գործարար կենտրոնի երկնաքերների հետ։ Կառույցներից են՝ լաստանավերի կայարանը (1896 թվական), Հասարակական կենտրոնի շենքը (1910-1920 թվականներ), Գեղեցիկ արվեստների պալատը (1915 թ. ճարտարապետ Բ․ Մեյբեկ), Մայմոնիդա հոսպիտալը (1946 թվական, ճարտարապետն է Մենդելզոնը), Վ․ Մորիսի խանութը (1948 թվական, ճարտարապետ Ֆ․ Լ․ Ռայթ), Զ․ Հենկոկի ապահովագրության ընկերության տունը (1959 թվական), Գոլդեն-Գեյթուեյ բնակելի համալիրը (1955-1970 թվականներ) և այլն։ Նշանավոր են Սան Ֆրանցիսկոի կախովի երկու կամուրջները՝ Սան Ֆրանցիսկո-Օքլենդ (1936 թիվ, երկարությունը մոտ 13 կմ) և «Ոսկե դարպաս» (1937 թիվ, միջնամասի թռիչքի երկարություն 1280 մ)։ 1874 թվականից Սան Ֆրանցիսկոում գործում է ինքնատիպ տրամվայ (պահպանվում է քաղաքային իշխանությունների որոշմամբ)։

«Գոլդեն Գեյթ» համալսարանի մուտք

Սան Ֆրանցիսկոում են գտնվում Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական կենտրոնը, Կալիֆոռնիայի նահանգի, Սան Ֆրանցիսկոյի, «Գոլդեն Գեյթ» («Ոսկե դարպաս») համալսարանները, կոնսերվատորիան և այլ ուսումնական հաստատություններ։ Գիտական հիմնարկներից են Կալիֆոռնիայի Գիտությունների Ակադեմիան, Բժշկական գիտությունների ԳՀԻ, Ախտաբանների և մանրէաբանների ամերիկյան ասոցիացիան և այլն։ Խոշորագույն գրադարաններն են․ Սան Ֆրանցիսկոի հանրայինը, համալսարաններինը, իրավաբանականը։ Խոշորագույն թանգարաններն են․ Սան Ֆրանցիսկոի արվեստի թանգարանը, Ասիայի արվեստի և մշակույթի կենտրոնը, Պատվավոր լեգիոնի կալիֆոռնիական պալատը (Գեղեցիկ արվեստների թանգարան) և այլն։ Կան օպերային և դրամատիկական թատրոններ։

Հայերը Սան Ֆրանցիսկոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքը սկսել է կազմավորվել 1980-1990-ական թվականներին։ 1912 թվին Սան Ֆրանցիսկոի հայերի թիվը (Օքլենդի հետ) 150 էր։ Համայնքը սկսել է ստվարանալ առաջին համաշխարհային պատերազմից հետո։ 1924 թվականին Սան Ֆրանցիսկոյում (Օքլենդի և Բերկլիի հետ) կար 1500 հայ։ Հայերի հոսքը Սան Ֆրանցիսկո շարունակվել է ընդհուպ մինչե երկրորդ համաշխարհային պատերազմը և նրանից հետո․ 1962 թվին Սան Ֆրանցիսկոյում և նրա արվարձաններում (Սան Մաթեո, Բերլինգեյմ, Ռեդվուդ սիթի, Փալո Ալթո, Սան Խոսե, Բերկլի, Սանտա Կլարա, Ռիչմոնդ և այլն) բնակվում էր 6 հազար հայ, 1970-ական թվականների սկզբին՝ շուրջ 10 հազար․, 1983 թվականին՝ 25․000։

Սան Ֆրանցիսկոի առաջին հայ բնակիչների մեծ մասը վասպուրականցիներ էին, խարբերդցիներ, բաղեշցիներ և այլն․ զբաղվել են դերձակությամբ, խոհարարությամբ, նպարավաճառությամբ, գորգավաճառությամբ, ծաղկավաճառությամբ և այլն։ 1980-ական թվականներին Սան Ֆրանցիսկոի հայերը ներգրավված են կյանքի բոլոր ասպարեզներում․ կան արհեստավորներ, բանվորներ, առևտրականներ, ապահովագրական ընկերությունների գործակալներ, բանկերի ծառայողներ, ինժեներներ, ազատ արվեստների բնագավառի աշխատողներ։ Համայնքի ազգային-հասարակական կյանքը կազմակերպում են զանազան միություններ, կազմակերպություններ և այլն։ XX դարի սկզբից գործում են հայ ազգագրական կուսակցությունների տեղական մասնաճյուղերը։ 1924 թվականին հիմնվել է «Հայ եղբայրասիրաց միությունը», 1920-ական թվականների սկզբին՝ Բերկլիի համալսարանի հայ ուսանողների «Երևան» ակումբը։ Գործում են Ամերիկահայ առաջադիմական միության տեղական կազմակերպությունը (1938 թվականից), ՀԲԸՄ, ՀՕՄ, Հայ կարմիր խաչի, ինչպես նաև հայրենակցական միությունների, «Թեքեյան», «Համազգային» և այլ մշակութային միությունների մասնաճյուղերը։

Սան Ֆրանցիսկոյի հայ առաքելական և ավետարանական եկեղեցական մարմինները (վարչությունները) ստեղծվել են 1920-ական թվականների կեսին։ Համայնքի հավատացյալների մեծ մասը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներն են։ 1983 թվականին Սան Ֆրանցիսկոյում և արվարձաններում գործում էին Սբ Գրիգոր Լուսավորիչ (1925 թվականից, 1953 թվականից՝ անթիլիասապատկան), Սբ. Հովհաննես Մկրտիչ (1941 թվականից), Սբ. Վարդան (1932 թվականից) եկեղեցիները։ Եկեղեցիներ կան (1974 թվականից) Սանտա Կլարայում և Սան Խոսեում։ Ավետարանականներն ունեն «Գողգոթա» (հիմնվել է 1926 թվականին), «Բեթանիա» (1926 թվականից) ժողովարանները։

Կան սակավաթիվ հայ կաթոլիկներ։ Հայկական եկեղեցիներին կից գործում են կիրակնօրյա կամ երեկոյան դպրոցներ։ 1980 թվականին բացվել է նորակառույց Հայ կեդրոնը՝ սրահով և «Գռուզյան- Զաքարյան» ամենօրյա վարժարանով։ Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքը զարգացած մամուլ չի ունեցել։ 1924-1925 թվականներին հրատարակվել է «Ծիածան» ամսաթերթը (խմբագիր՝ Ս․Մ․ Ծոցիկյան), որը 1926 թվականին փոխադրվել է Դետրոյտ։ 1921 թվականին Սան Ֆրանցիսկոյում հիմնվել է «Մասիս» ակումբը, որն ունեցել է թատերախումբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թատերախումբ էր պահում Սան Ֆրանցիսկոի Հայ մշակութային միությունը, որը գործել է մինչև 1958 թվականը։ 1960-ական թվականների սկզբին ստեղծվել է «Հայ դրամատիկ թատերախումբ»-ը, որը գործել է 16 տարի։ Այսօր Սան Ֆրանցիսկոյում բնակվում է 40.000 հայ։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկե Դարպասներ (կամուրջ)

Հրդեհ երկրաշարժից հետո 1906 թ
Հրդեհ երկրաշարժից հետո 1906 թ



Հայացք գիշերային քաղաքին
Հայացք գիշերային քաղաքին


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.sfmuseum.org/hist/name.html
  2. 2,0 2,1 Library of Congress Library of Congress Name Authority File
  3. 3,0 3,1 https://www.foundsf.org/index.php?title=WHY_SAN_FRANCISCO%3F%3F%3F_CITY_ORIGINS:_1835-1849
  4. https://sf.gov/sites/default/files/2021-11/12746-DocentPresentation.pdf#page=43 — P. 43.
  5. https://commons.wikimedia.org/wiki/File:Flag_of_San_Francisco.svg
  6. https://www.santaclaraca.gov/home/showdocument?id=12184#page=21 — P. 21.
  7. 7,0 7,1 GeoNames — 2005.
  8. Geographic Names Information System
  9. https://web.archive.org/web/20100727190828/http://www.sfmuseum.org/hist6/founding.html
  10. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  11. area code 415
  12. «U.S. Census Bureau QuickFacts: San Francisco County, California; UNITED STATES». www.census.gov (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  13. Analysis, US Department of Commerce, BEA, Bureau of Economic. «Bureau of Economic Analysis». bea.gov (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.((cite web)): CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. «GDP by County | U.S. Bureau of Economic Analysis (BEA)». www.bea.gov. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  15. Bureau, U. S. Census. «American FactFinder - Results». factfinder.census.gov (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  16. 16,0 16,1 Edward F. O'Day (1926 թ․ հոկտեմբեր). «The Founding of San Francisco». San Francisco Water. Spring Valley Water Authority. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 14-ին.
  17. Coy, Owen Cochran (1919). Guide to the County Archives of California. Sacramento, California: California Historical Survey Commission. էջ 409.
  18. P, Schroeder, Jonathan (2016 թ․ օգոստոսի 10). «Historical Population Estimates for 2010 U.S. States, Counties and Metro/Micro Areas, 1790-2010» (Data Set) (անգլերեն). Data Repository for the University of Minnesota (DRUM). doi:10.13020/D6XW2H. hdl:11299/181605. ((cite journal)): Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  19. «Charter of the United Nations | United Nations». www.un.org. 2015 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  20. «History of the United Nations | United Nations». www.un.org. 2015 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  21. «San Francisco – the birthplace of the United Nations». San Francisco Chronicle. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  22. Top U.S. Destinations for International Visitors. The Hotel Price Index. Retrieved April 12, 2014.
  23. «Quality of Living City Ranking – 2019». Mercer. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
  24. Stewart, Suzanne B. (2003 թ․ նոյեմբեր). «Archaeological Research Issues for the Point Reyes National Seashore – Golden Gate National Recreation Area» (PDF). Sonoma State University – Anthropological Studies Center. Վերցված է 2008 թ․ հունիսի 12-ին.
  25. «Visitors: San Francisco Historical Information». City and County of San Francisco. n.d. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 10-ին.
  26. The Virtual Museum of the City of San Francisco (2004 թ․ հուլիսի 16). «From the 1820s to the Gold Rush». The Virtual Museum of the City of San Francisco. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 13-ին.
  27. Wiley, Peter Booth (2000). National trust guide- San Francisco: America's guide for architecture and history travelers. New York: John Wiley & Sons, Inc. էջեր 4–5. ISBN 978-0-471-19120-9. OCLC 44313415.
  28. 28,00 28,01 28,02 28,03 28,04 28,05 28,06 28,07 28,08 28,09 28,10 28,11 28,12 28,13 28,14 28,15 28,16 28,17 28,18 https://oewd.org/san-francisco-sister-cities
  29. https://news.abidjan.net/articles/476215/dechets-plastiques-mambe-veur-en-faire-un-mine-dor
  30. https://sf.gov/information/international-sector-businesses-development
  31. https://en.ammonnews.net/article/7603
  32. https://english.sec.gov.taipei/cp.aspx?n=2789B64DFDD8B838&s=71DCD83AD107CA5D
  33. https://www.krakow.pl/otwarty_na_swiat/2531,miasto,40,0,otwarty_na_swiat.html
  34. https://www.cityofsydney.nsw.gov.au/networks-partners/sister-cities
  35. https://www.stadt-zuerich.ch/prd/de/index/stadtentwicklung/aussenbeziehungen/zusammenarbeit-mit-staedten/staedtepartnerschaften/san_francisco.html
  36. https://api-site.paris.fr/images/82535
  37. https://www.kiel.de/de/kiel_zukunft/kiel_international/san_francisco.php
  38. https://www.theguardian.com/world/2018/oct/04/osaka-drops-san-francisco-as-sister-city-over-comfort-women-statue
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Ֆրանցիսկո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 171
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Սան Ֆրանցիսկո
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?