For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Կայսերական պալատի թանգարան.

Կայսերական պալատի թանգարան

Կայսերական պալատի թանգարան
Տեսակազգային թանգարան և Cultural heritage monuments in Taipei?
Երկիր Թայվան
ՏեղագրությունՇիլին
ՎայրՇիլին
Կազմված էSouthern Branch of the National Palace Museum?
Պատկանում էExecutive Yuan?[1]
Հասցե臺北市士林區至善路2段221號
Հիմնադրվել էհոկտեմբերի 10, 1925
Այցելուներ3 860 644 մարդ (2018)[2], 3 832 373 մարդ (2019)[3] և 416 436 մարդ (2021)[4]
Կայքnpm.gov.tw(չին.) և npm.gov.tw/?l=2(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Կայսերական պալատի թանգարան (չինարեն՝ 國立故宮博物院, անգլ.՝ National Palace Museum), գեղարվեստական-պատմական թանգարան Չինաստանի Հանրապետությունում` մայրաքաղաք Թայբեյում։ Այցելուների քանակով 2015 թվականին աշխարհում զբաղեցրել է 6-րդ տեղը։ Գրականության մեջ հաճախ հիշատակվում է Գուգուն (անգլ.՝ Gugong) անունով, սակայն այդ անվանումը ընդունված է կիրառել նաև Պեկինի համանուն թանգարանի համար։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական պալատի թանգարանը Թայբեյում խոշորագույն գանձարան է, ուր պահվում են չինական մշակույթի ու պատմության հազվագյուտ իրեր։ Դրանք ներկայացնում են քաղաքակրթության զարգացումը Չինաստանում` սկսած նեոլիթի դարաշրջանից մինչև կայսերական Ցին դինաստիայի դարաշրջանը։ 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով հավաքածուն ներառում է 697 490 ցուցանմուշ, որոնցից շատերը նախկինում գտնվել են Ցյանլուն կայսեր հավաքածուում։ Թանգարանի ցուցասրահներում ներկայացված են դրանց լավագույն օրինակները միայն, քանի որ հավաքածուն ամբողջությամբ չի կարող ցուցադրվել։ Հավաքածուի մնացած, ավելի մեծ մասը` կտավներ, գրաֆիկական գործեր, նեֆրիտից, բրոնզից, հախճապակուց գործեր, պարբերաբար փոխվում են պահոցներում։

Կայսերական պալատի թանգարանի տնօրենը` Չժոու Կունցին (չինարեն՝ 周功鑫, Թայվանի կառավարության անդամ է և անմիջականորեն ենթարկվում է երկրի վարչապետին։

Թանգարանը բացվել է 1925 թվականի հոկտեմբերի 10-ին Պեկինում` Արգելված քաղաքի տարածքում։ 1848 թվականի փետրվարին Չինաստանում քաղաքացիական կռվի հետևանքով հավաքածուի զգալի մասը տեղափոխվել է Թայվան։ Ընդհանուր առմամբ ծովով տեղափոխվել է մոտ 2 972 արկղ ցուցանմուշ, որոնք արվեստի առավել արժեքավոր գործեր են ներկայացրել։ Թայվան հասնելուց հետո որոշ ժամանակ ցուցանմուշներով արկղերը պահվել են երկաթուղային պահեստարաններում, այնուհետև` շաքարի գործարանում։ Հետագայում հավաքածուն պահվել է Թայվանի տարբեր թանգարաններում և պետական գրադարանում, մինչև որ 1964 թ. մարտից 1965 թ. ապրիլը կառուցվել է թանգարանային առանձին համալիր։ Նոր թանգարանի բացումը Թայբեյում տեղի է ունեցել 1965 թ. նոյեմբերի 12-ին։

2014 թվականին թանգարան են այցելել 5 402 325 մարդ, 2015 թվականին՝ 5 291 797 մարդ, իսկ 2016 թվականին՝ 6 142 892 մարդ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://english.ey.gov.tw/Page/E43650B2CB14861B
  2. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2018 // The Art Newspaper — 2019. — Vol. XXVIII, Iss. 311. — ISSN 0960-6556
  3. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
  4. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայսերական պալատի թանգարան» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Կայսերական պալատի թանգարան
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?