For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Արմեն Հակոբյան (քանդակագործ).

Արմեն Հակոբյան (քանդակագործ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Հակոբյան
Ծնվել էհունիսի 17, 1941(1941-06-17)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 2, 1990(1990-01-02) (48 տարեկան)
Վախճանի վայրըՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունքանդակագործ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն և Կռունկ կոմիտե
ԵրեխաներՄիհրան Հակոբյան

Արմեն Վլադիմիրի Հակոբյան (հունիսի 17, 1941(1941-06-17), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 2, 1990(1990-01-02), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։

Քանդակագործ Միհրան Հակոբյանի հայրն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1947-1957 թթ. սովորել է Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում։ 1961 թվականին մեկնել է Աշխաբադ։ 1962-1964 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1965-1968 թթ. սովորել է Դոնի Ռոստովի Գրեկովի անվան գեղարվեստական ուսումնարանի քանդակի բաժնում, միաժամանակ՝ Վորոնեժի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում։ Վերադառնալով հայրենիք՝ 1969-1971 թթ. քանդակագործ է աշխատել Ստեփանակերտի արտադրա-ստեղծագործական կոմբինատում։ Այդ տարիներին կերտել է Հայրենական Մեծ պատերազմում զոհված արցախցիների հիշատակի հուշարձաններ Վանք և Կեմրակուճ գյուղերում։ 1971 թվականին մեկնել է Ալթայի երկրամաս, հաստատվել Բառնաուլ քաղաքում, ապրել, ստեղծագործել մինչև 1977 թվականը։ Աշխատել է երկրամասի տարբեր արվեստանոցներում, մասնակցել բազմաթիվ ցուցահանդեսների, դասավանդել Նովոալթայսկի գեղարվեստական ուսումնարանում։ Մեծ Հայրենականին նվիրված հուշարձաններ է տեղադրել Ելցովկա և Պերվոմայսկ քաղաքներում, կոթողներ՝ մի շարք բնակավայրերում։

1977 թվականին վերադարձել է հայրենիք՝ մարզկոմի 1-ին քարտուղար Կևորկովի հրավերով։ Այդ ընթացքում տարբեր շրջաններում ղեկավարել է ԼՂ նկարիչների ստեղծագործական բաժանմունքը, այնուհետև՝ միությունը, լսելի դարձրել հայ արվեստագետի ձայնը Ադրբեջանում։ Դասավանդել է նաև Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի մանկական դպրոցում։ 1978 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։

Մասնակցություն Արցախյան ազատամարտին

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին ակտիվորեն ներգրավվել է Ղարաբաղյան շարժման մեջ, դարձել «Կռունկ» կոմիտեի հիմնադիր-անդամներից մեկը, այդ անվան և կռունկի պատկերով կրծքանշանի հեղինակը։ Նույն թվականին Արցախի մտավորականների պատվիրակության կազմում մեկնել է Մոսկվա, Կենտկոմ՝ Հայաստանի հետ Արցախի վերամիավորման պահանջով։

Զոհվել է 1990 թվականի հունվարի 2-ին, երբ բանակցելով, փորձել է ռուս-ադրբեջանական զինված սադրանքից պաշտպանել Ստեփանակերտի փողոցները ելած խաղաղ բնակչությանը[1][2]։

1988 թվականին մասնակցել է Իջևանի քանդակագործական սիմպոզիումին, կերտել «Արցախ» քանդակը, որն արժանացել է հատուկ մրցանակի։ 1989 թվականին Ստեփանակերտում տեղադրվել է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի հուշակոթողը։

«Սումգայիթ» քանդակում սեղմ արտահայտամիջոցներով քանդակագործը կարողացել է հասնել բարձր լարվածության և հուզականության, ողբերգության բացահայտմանը։ «Ղարաբաղյան տրանսպորտ» քարի վրա քանդակը հայկական օջախի, ընտանիքի սրբության պատկերումն է և արցախցու կերտվածքի բացահայտումը։ «Երաժիշտներ» քանդակն աչքի է ընկնում պլաստիկ լուծումներով։ «Պըլը Պուղին և Մելիք Շահնազարը», «Թազբեհով ծերունին», «Հնձվորները» շնչում են մեղմ հումորով ու սիրով դեպի մարդ-արարածն ու աշխարհը։ Ազգային ու համամարդկային են «Արցախցի տատիկները», «Հայուհի», «Երեք դիմակ» քանդակները[3]։

  • Եղիշեի անվան պետական մրցանակ, 1996, հետմահու
  • «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, 2001, հետմահու
  • ԼՂՀ ժողովրդական նկարիչ, 2003, հետմահու

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արցախում նշել են 1990 թվականի հունվարի 2-ին զոհված քանդակագործ Արմեն Հակոբյանի 70-ամյակը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25-ին.
  2. Армен Акопян: художник и борец
  3. «Ազգային ընդվզումի ու երազանքի արտահայտիչը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25-ին.
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Արմեն Հակոբյան (քանդակագործ)
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?